Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Աջափնյակ վարչական շրջան ՝
10:00-16:00 Նար Դոսի փողոց 1 շենք, Զավարյան փողոց 1Ա, 2, 6 շենքեր և ոչ բնակիչ- բաժանորդներ,
Արարատի մարզի՝
11:00-14:30 Ոստան գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-16:00 Ուրցաձոր, Դաշտաքար և Շաղափ գյուղեր,
Կոտայքի մարզի՝
11:00-17:00 Աբովյան քաղաք՝ «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ, «Երևան Սիթի» սուպերմարկետ, «Սիրիուս» թաղամասի թիվ 4 հանրակացարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզի՝
11:00-12:30 Ծակքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
13:00-13:30 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզի՝
11:00-14:00 Դիտավան գյուղ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում