2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
2025 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանն է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականի ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ամփոփելով 2025 թվականի ցուցանիշները զբոսաշրջության ոլորտում՝ կառավարության նիստում հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս տարի ունենցել ենք 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ զբոսաշրջիկների թվաքանակի առումով Հայաստանի համար լավագույն տարին եղել է 2023 թվականը։ «Պատմական լավագույն տարին եղել է 2023 թվականը, երբ ունեցել ենք 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան՝ այս տարի: Բայց, օրինակ, ՌԴ-ից այս տարի ունեցել ենք 216 հազարով պակաս զբոսաշրջիկ, քան 2023 թվականին, մինչդեռ քանի որ կարողացել ենք այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ ունենալ, դրա հաշվին նվազումն ընդամենը եղել է 50 հազար»,- ասել է նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում