Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահի հայտարարությունը
Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ողջունելով Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի որոշումը՝ Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզին և հայտարարությանը միանալու վերաբերյալ։
«Ուրախությամբ ողջունում ենք Շվեյցարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի կարևոր որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության մեր հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին:
Հայր Գուսանի վճռական քայլով մեկ անգամ ևս վերահաստատվում է այն ճշմարտությունը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգության հրամայականն այլևս անկասելի իրողություն է, որն անմիջականորեն մեր պետական և ազգային շահերից է բխում և միտված է վերականգնելու եկեղեցին իր բուն առաքելության մեջ:
Կամայական կառավարման արդյունքում եկեղեցու մեկուսացումը պետությունից և ժողովրդից որևէ աղերս չունի մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության, Նրա Սրբազան Ավանդության և ժողովրդավար ոգու հետ:
Ջերմ սիրով ողջունելով Հայր Գուսանին` մաղթում ենք, որ Տերն օգնական և պահապան լինի նրան՝ իր հոգևոր ծառայության այս կարևոր հանգրվանին։ Առաջիկա պատեհ առիթով Հայր Գուսանին հրավիրում ենք մասնակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհրդի նիստին։
Վստահ ենք, որ Հայր Գուսանի ազնիվ և կամային դրսևորումը ներշնչող օրինակ կդառնա մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ մյուս սպասավորների համար նույնպես։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,- ասված է հայտարարության մեջ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն