Գրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 4-ին կրկին հայտարարություն է արել Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ նախագահը այս թեմայով խոսել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
«Մեզ հարկավոր է Գրենլանդիան․․․ Այս պահին դա շատ ռազմավարական է։ Գրենլանդիան ամբողջությամբ ծածկված է ռուսական և չինական նավերով։ Մեզ Գրենլանդիան հարկավոր է ազգային անվտանգության տեսանկյունից, իսկ Դանիան ի վիճակի չի լինելու դա անել»,- CNN-ի փոխանցմամբ, ասել է Թրամփը։
Նա հավելել է նաև, որ Եվրամիությանը ևս հարկավոր է, որ Գրենլանդիան դառնա ամերիկյան։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է անեքսիայի ենթարկել Գրենլանդիան՝ Ատլանտյան օվկիանոսում գտնվող ու հսկայական ռեսուրսներով հարուստ կղզին, որը Դանիայի ինքնավար տարածքն է՝ պնդելով, որ դա անհրաժեշտ է ամերիկյան անվտանգության նպատակներով։
Այս նպատակով անգամ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Թրամփը նշանակել է Գրենլանդիայի հարցերով հատուկ բանագնացի, ինչը խստորեն դատապարտվել է Դանիայի կողմից։
Ե՛վ Գրենլանդիան, և՛ Դանիան, որը ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ-ի դաշնակիցն է, կտրականապես դեմ են այդ գաղափարին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն