ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված հարցեր
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությանը ներկա է եղել նաև Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
Քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի շահագործման ընթացքում առաջացող խնդիրները, ինչպես նաև դրանց կարգավորման և ծառայությունների որակի բարելավմանն ուղղված հարցերը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ջրամատակարարման ընդհատումներին, ջրի ճնշման տատանումներին, կոյուղաջրերի արտահոսքերին և ջրի որակի վերահսկման գործընթացներին։ Հանձնաժողովի կողմից կարևորվել է նշված խնդիրների պատճառների, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, պատասխանատու ստորաբաժանումների և ժամկետների վերաբերյալ հիմնավորված տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին առաջարկվել է ներկայացնել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի քարտեզագրման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն, ջրի կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև վթարային իրավիճակներին արձագանքման և հանրային իրազեկման գործընթացների բարելավման վերաբերյալ առաջարկություններ։
Հանձնաժողովը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում հետևել ոլորտում իրականացվող աշխատանքներին և ծառայությունների մատուցման որակի ապահովմանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն