Կենտրոնական բանկից հայտնում են, որ ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ՝ հիմնվելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից գրանցված շուկայական գործարքների տվյալների վրա։ Ցուցանիշի հաշվարկման ընթացքում կիրառվում է այնպիսի մեթոդաբանություն, որը հնարավորություն է տալիս գների փոփոխությունները ճշգրտել գույքի որակական հատկանիշների ազդեցությունից և ապահովել գների միջին փոփոխությունների առավել ճշգրիտ գնահատումը:
2025 թվականի երրորդ եռամսյակում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 5.5 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.9 տոկոսով։ Մասնավորապես, նույն ժամանակահատվածում բնակարանների գներն աճել են 2.0 տոկոսով, իսկ բնակելի տների գները՝ 18.6 տոկոսով։ 2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանում իրականացվել է 7,113 բնակելի անշարժ գույքի առուվաճառքի գործարք՝ շուրջ 215.1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Բնակելի անշարժ գույքի գների ինդեքսը Կենտրոնական բանկի կողմից հրապարակվում է անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տեղեկատվության թափանցիկության բարձրացման, ինչպես նաև դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականությունների վերլուծական հիմքերի ամրապնդման նպատակով։ Ցուցանիշը կարող է օգտագործվել քաղաքականություն մշակողների, վերլուծաբանների, գնահատողների և լայն հանրության կողմից՝ շուկայի միտումների գնահատման համար։
ԲԱԳԳԻ-ն հաշվարկվում է եռամսյակային պարբերականությամբ և հրապարակվում է հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող 45-րդ օրը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում