Առողջության համընդհանուր ապահովագրավճարների հաշվարկման և վճարման կարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանվել են ապահովագրավճար վճարողների շրջանակը, դրույքաչափերն ու վճարման ժամկետները։ Ապահովագրավճար վճարողներ են համարվում հարկային գործակալից (գործատուից) և հարկային գործակալի պարտավորություններից ազատված գործատուներից աշխատավարձ ստացող այն վարձու աշխատողները, որոնք՝
- 2025 թ․ նոյեմբերին գործատուից ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։
Այս դեպքում ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել և պահել 2025 թ․ դեկտեմբեր ամսվա աշխատավարձից՝ ՀՀ պետական բյուջե փոխանցելով մինչև 2026 թ․ հունվարի 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ նշված վարձու աշխատողն ապահովագրված անձի կարգավիճակ կստանա 2026 թ․ հունվարի 1-ից։ Ի դեպ, եթե հաջորդող 12 ամիսների ընթացքում աշխատավարձը նվազի, վարձու աշխատողը շարունակելու է ապահովագրավճար վճարել։
- 2026 թ․ հունվարից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում որևէ ամսում ստացել են 200 001 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ։
Ապահովագրավճարները գործատուն պարտավոր է հաշվարկել, պահել և ՀՀ պետական բյուջե վճարել համապատասխան ամսվան հաջորդող ամսվա և դրան հաջորդող ամիսների աշխատավարձից՝ յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ Կարևոր է իմանալ, որ այս կետում ներառված վարձու աշխատողներն ապահովագրված անձի կարգավիճակ կստանան ապահովագրավճարի վճարմանը հաջորդող ամսվա 1-ից:
Նշենք, որ վարձու աշխատողների համար 2025 թ․ դեկտեմբերից սկսած ապահովագրավճարները կհաշվարկվեն ըստ աշխատավարձի չափի, մասնավորապես՝ մինչև 500 000 դրամ աշխատավարձի դեպքում ապահովագրավճարը կկազմի 4 800 դրամ, իսկ 500 001 դրամ և ավելի աշխատավարձի դեպքում՝ 10 800 դրամ։
Իսկ եթե անձն աշխատում է մի քանի գործատուի մոտ, ապա յուրաքանչյուր գործատու ապահովագրավճարը հաշվարկում և փոխանցում է ՀՀ պետական բյուջե իր կողմից վճարվող աշխատավարձից։ Միաժամանակ, ապահովագրավճարի ամսական դրույքաչափը գերազանցող վճարումները վերադարձվում են վարձու աշխատողին՝ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամ ներկայացված դիմումի հիման վրա։
Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կկարողանաք ծանոթանալ կից փաստաթղթում։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ