Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Հայաստան

Հայաստանը կբարելավի մատչելի բնակարանային հասանելիությունը փախստականների համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն  հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։  Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) ՝ 24.4 միլիոն դոլարի չափով, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 միլիոն դոլարի չափով։

«Այս ծրագրի  հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։«Մենք համատեղում ենք կարճաժամկետ օգնությունը այնպիսի ներդրումների հետ, որոնք առաջիկա տարիների ընթացքում կամրապնդեն Հայաստանում գործող համակարգերը»։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։ Այն նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ)՝ բնակարանային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկեր առաջարկող առևտրային բանկերի վերաֆինանսավորումը հեշտացնելու և փախստականների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կառավարման համակարգերի արդիականացման համար։

Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։ Միասին այս ներդրումները կընդլայնեն բնակարանային ֆինանսավորման հասանելիությունը, կխթանեն մասնավոր հատվածի ներդրումները հիփոթեքային շուկայում և կօգնեն Հայաստանին առաջ շարժվել դեպի ավելի դիմակայուն, երկարաժամկետ և ներառական բնակարանային համակարգ։

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» Հայաստանին տրամադրել է 40.40 միլիոն դոլարի դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տվել Համաշխարհային բանկից արտոնյալ պայմաններով ստանալ 350 միլիոն դոլարի վարկեր՝ փախստականներ ընդունող համայնքներին և փախստականներին կրթության և բնակարանաշինության ոլորտներում աջակցելու, ինչպես նաև փախստականներին վերաբերող քաղաքականության մշակման համար: Այս ծրագրի շրջանակներում հիմանադամի՝ Հայաստանին ուղղված ներդրումը տրամադրվել է Ճապոնիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի կառավարությունների կողմից։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին կենսունակ մոլորակի վրա աղքատության կրճատման զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել երկրին, այդ թվում մոտ 415 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը` ի հավելումն դրամաշնորհների, վերլուծական աշխատանքների, հավատարմագրային հիմնադրամների և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից, ինչպես նաև Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA) կողմից տրամադրված տեխնիկական աջակցությանը։ Հայաստանը վերջինիս դոնոր երկիր դարձավ 2023 թվականին: