Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման
Դեկտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է վերապատրաստման դասընթաց՝ նվիրված մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման՝ ներառյալ երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման հիմնախնդիրներին։ Դասընթացին մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների, Հանրային պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը (առցանց ձևաչափով)։
Իր ելույթում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ մարդկանց թրաֆիքինգի և աշխատանքային շահագործման ոլորտում առկա խնդիրների համակողմանի, ճշգրիտ և պատասխանատու լուսաբանումը, հանրային իրազեկվածության բարձրացումը, իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը հնարավոր են միայն բոլոր դերակատարների պրոֆեսիոնալ գործունեության, կարողությունների անընդհատ զարգացման և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ շարունակական, համակարգված և կառուցողական համագործակցության պայմաններում։ Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է ԶԼՄ-ների առանցքային դերը ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանման, այլև դրանց հաղթահարմանն ուղղված հանրային օրակարգի ձևավորման և մարդու իրավունքների պաշտպանության մշակույթի ամրապնդման գործընթացում։
ՄԻՊ աշխատակազմի Հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Ժաննա Հակոբյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները։ Մարդկանց թրաֆիքինգի կամ աշխատանքային շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկություններին, երեխաների թրաֆիքինգի կամ շահագործման հիմնախնդիրներին, ինչպես նաև ոլորտում կատարված օրենսդրական փոփոխություններին անդրադարձել է ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել դասընթացավարներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ներկայացնել դիտարկումներ և մասնակցել ակտիվ ու բովանդակային քննարկումների։
Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ՝ Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի երևանյան գրասենյակի աջակցությամբ։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է