Հեռուստաշոու, որն անցել է բոլոր սահմանները (Տեսանյութ, լուսանկարներ)
Շատերն են քննադատում եթեր հեռարձակվող ռեալիթի-շոուները։ Ոմանք քննադատում են բաց տեսրանների, ոմանք անմակարդակության, ոմանք հայհոյախոսության համար։ հավատացեք, եթե քննադատողները տեսնեն գերմանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Ադամը փնտրում է Եվային» հեռուստածրագիրը, ապա կփոշմանեն քննադատությունների համար։
Նոր հեռուստածրագրում մասնակիցները ոչ միայն ամբողջովին մերկ են, այլ նաեւ համաձայնվել են հեռուստախցիկների առաջ սեքսով զբաղվել։
Ծրագրի հեղինակները կարող են վստահաբար ասել, որ համարձակությունը մինչ օրս որեւէ մեկը չի ունեցել։


Հաղորդման մասնակիցներ են դառնում հայտնիները, որոնք համաձայնվում են ոչ միայն մերկ նկարահանվել, այլ տեսախցիկների առաջ սեքսով զբաղվել։

Ժամանելով նկարահանվման հրապարակ մասնակիցներն ամբողջովին մերկանում են․ սա գլխավոր պայմաններից մեկն է։ Մենք սովոր ենք, որ նման դեպքերում մարմնի ինտիմ մասերը ծածկվում են հատուկ հնարքներով, բայց այս ծրագրի ժամանակ դա բացակայում է։

Այս եթերաշրջանում գլխավոր հերոսը քայթսյորֆեր մարիուս Հոպպեն է, իսկ հերոսուհին՝ երգչուհի Մելոդի Հաազեն։ Դրվագներից մեկում նրանք միասին լոգանք են ընդունում, իսկ քիչ անց արդեն սեքսով են զբաղվում մատրասի վրա։ «Մենք հետաքրքիր գիշեր անցկացրինք»,- առավոտյան հեռուստադիտողների հետ տպավորություններն էր կիսում Մելոդին։
Այսուհանդերձ, նրանց հարաբերությունները սկսում են ճաքեր տալ։ Նրանք սկսում են վիճել։ Գործը հասնում է նրան, որ Մելոդին թքում է Մարիուսի երեսին եւ նրան վտարում անկողնուց։
Սցենարի համաձայն, առաջին սեքսից հետո մասնակիցների թիվն ավելանում է մեկով։ Հենց նա էլ նոր իրավիճակ է ստեղծում։ Հաղթողը հաղորդումից հեռանում է կամ գումարով կամ իր զույգով։
Այս շոուն Գերմանիայում դիտում է առնվազն 1,5 մլն հեռուստադիտող։

Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում