Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը

Չինաստանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունները այս տարի նոր մակարդակի են հասել

Հայ-չինական հարաբերությունները նոր մակարդակի են հասել, և այս նոր փուլում մեզ համար լայն հեռանկարներ են բացվում, և մենք կարող ենք ապագայի համար տարբեր ծրագրեր կազմել: Այս մասին դեկտեմբերի 17-ին «Չինաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդում. կառավարման ոլորտում փորձի փոխանակման շուրջ երկխոսություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սրտանց ողջունում եմ բոլորիդ այսօրվա գիտաժողովին։ Այսօր քննարկելու ենք Չինաստանի կառավարման փորձին առնչվող հարցեր։ Այս քննարկման նպատակը Չինաստանի զարգացման նվաճումներով պարծենալը կամ պարզապես Չինաստանի փորձը գովազդելը չէ։ Մեր նպատակն է պարզել՝ ինչպե՛ս հասնել մեր երկրների և հասարակությունների համապարփակ և կայուն զարգացմանը փոփոխական աշխարհում, ինչպե՛ս հասնել ժողովուրդների միջև փոխադարձ վստահությանը և համագործակցությանը մրցակցությամբ և հակամարտություններով լի աշխարհում։
Այս տարին աննախադեպ էր ոչ միայն աշխարհի, այլև Չինաստանի և Հայաստանի համար։ Այս տարի մենք միասին բազմաթիվ փոփոխությունների և կարևոր պահերի ականատեսը եղանք։ Այս տարի

Վարչապետ Փաշինյանը այցելեց Չինաստան, հանդիպեց նախագահ Սի Ծինպինին։ Հանդիպման կարևոր ձեռքբերումն եղավ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ համաձայնագրերի ստորագրումը։ Հայ-չինական հարաբերությունները հասել են նոր մակարդակի։ Այս նոր մեկնարկային կետում մենք կանգնած ենք լայն հեռանկարների առջև և կարող ենք տարբեր ծրագրեր կազմել ապագայի համար։

Վերադառնանք Չինաստանի կառավարման փորձին առնչվող թեմային։ Այս տարվա կարևոր իրադարձություններից էր Չինաստանի կոմունիստական կուսակցության հոկտեմբերին կայացած 20-րդ կենտրոնական կոմիտեի չորրորդ լիագումար նիստը։ Ինչո՞ւ է այն կարևոր։ Որովհետև այս նիստում ամփոփեց Չինաստանի վերջին հինգ տարիների զարգացումը և ներկայացվեց զարգացման ծրագիր հաջորդ հինգ տարիների համար՝ 2026-ից 2030 թվականների Չինաստանի զարգացման ճանապարհային քարտեզը։ Վերջին հինգ տարիների ընթացքում Չինաստանի տնտեսությունը պահպանել է առողջ աճ. Չինաստանի՝ համաշխարհային տնտեսության մեջ ներդրումը կազմել է 30%: Չինաստանն այժմ աշխարհի ամենամեծ արտադրական երկիրն է՝ արդյունաբերության և մատակարարման շղթաների ամենալայն տեսականիով:

Չինաստանը նաև աշխարհի ամենաբաց երկրներից մեկն է ։ Մենք ամբողջությամբ վերացրել ենք արտադրական ոլորտում արտասահմանյան ներդրումների սահմանափակումները: Չինաստան արտասահմանյան ներդրումների սահմանափակումները:

Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն այժմ վերածվել է աշխարհի ամենամեծ տնտեսական համագործակցային հարթակի, որը ներառում է ավելի քան 150 երկիր և ավելի քան 30 միջազգային կազմակերպություն: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Չինաստանը կշարունակի ապահովել բարձրորակ զարգացում, հատկապես տեխնոլոգիական նորարարությունների զգալի աճի շնորհիվ: Չին ժողովրդի կյանքն էլ ավելի կբարելավվի, Չինաստանի շրջակա միջավայրը կդառնա էլ ավելի գեղեցիկ, իսկ Չինաստանի կապերը աշխարհի հետ՝ էլ ավելի սերտ: Չինաստանն իր սեփական զարգացմամբ կշարունակի օգուտ բերել ողջ աշխարհին։

Ինչո՞ւ է Չինաստանը կարողացել նման հաջողության հասնել։ Որովհետև մենք գտել ենք Չինաստանին համապատասխանող զարգացման ուղին, այն է՝ արդիականացում չինական ոճով։ Ի՞նչ է դա։ Կարճ ասած՝ դա լայնածավալ, համընդհանուր բարգավաճման համար նախատեսված արդիականացում է, որն ապահովում է նյութական և հոգևոր զարգացման, մարդկային բարեկոցության և բնական միջավայրի միջև ներդաշնակությունը՝ ուղղված խաղաղ զարգացմանը։

Ինչո՞ւ է չինական ոճով արդիականացումը հաջողության հասել։ Որովհետև մենք ազգային և սոցիալական զարգացումը դիտարկում ենք որպես ամբողջական համակարգ, որի հիմքում ընկած է արդյունավետ կառավարումը։ Չինական կառավարման հիմնական հայեցակարգը մարդակենտրոնությունն է։ Մեր փիլիսոփայությունն է բարելավել մարդկանց կյանքը՝ նրանց կյանքը համապարփակ կերպով բարելավելու միջոցով։ Այս փիլիսոփայության շնորհիվ 800 միլիոն մարդ դուրս է բերվել աղքատությունից, ինչը 70%-ով նպաստել է համաշխարհային աղքատության կրճատմանը։ Այս տեսանկյունից Չինաստանը նախատեսվածից տասը տարի շուտ հասել է ՄԱԿ-ի 2030 թվականի համար առաջադրված նպատակներին։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից ստեղծված կառավարման մեխանիզմները Չինաստանում արդյունավետ կառավարման բանալին են: ՉԿԿ-ն կուսակցություն է, որն ունի բացառիկ հզոր կառավարչական ներուժ։ Այն ապահովում է չինական քաղաքականության կայունությունը և համակարգում է սոցիալական զարգացման բոլոր ոլորտները: ՉԿԿ-ն անձնուրաց կուսակցություն է, որի միակ նպատակն է ծառայել ժողովրդին: 2012 թվականին ՉԿԿ-ն ընդունեց «Ութ կետից բաղկացած կանոնակարգը», որը վերաբերում էր քաղաքական կուսակցությունների ինքնակարգապահության և կոռուպցիայից խուսափելու համաշխարհային մարտահրավերին:

Չինաստանի կառավարման փորձը ոչ միայն սեփական խնդիրները լուծելու համար է, այլև համընդհանուր զարգացման և համաշխարահային կառավարման խնդիրների համար լուծումներ տրամադրելու համար է, այդ լուծում է «համընդհանուր ճակատագիր ունեցող համայքնի» նախաձեռնության ներկայացումը։ Նախագահ Սի Ծինփինի կողմից առաջարկված այս նախաձեռնությունը ութ տարի անընդմեջ ներառվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում։ Այս տարի նախագահ Սին հանդես եկավ ևս մի նախաձեռնությամբ՝ «Գլոբալ կառավարում» նախաձեռնությամբ, որին իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանը։ Վերջերս ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում ստեղծվեց «Գլոբալ կառավարման բարեկամների խումբը», Չինաստանը ողջունում է
Հայաստանի մասնակցությունը այդ նախաձեռնությունում։

Վերջապես, կցանկանայի նշել, որ Չինաստանի կառավարման յուրօրինակ փորձը միայն Չինաստանի պատմության մաս չէ. այն անբաժանելի է համաշխարհային կառավարումից: Չինաստանն ու Հայաստանը հինավուրց քաղաքակրություններ են։ Մենք երկուստեք հույս ենք հայտնում հասնել ազգային զարգացմանը և մեր ժողովուրդների երջանկությանը, ձգտում ենք համաշխարհային խաղաղությանը և պայծառ ապագային: Խաղաղ զարգացման և համաշխարհային կառավարման գործում մենք, անկասկած, գործընկերներ ենք: Չինաստանը պատրաստ է կիսվել իր զարգացման փորձով և հնարավորություններով: Լիահույս ենք Հայաստանի լուսավոր ապագայի ականատեսը լինելուն։ Շնորհավորում եմ բոլորին Ամանորի առթիվ և մաղթում ամենայն բարիք: