ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերի միջոցով հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերի համար, որոնք կփորձեն մուտք գործել կամ դուրս գալ Վենեսուելայից, ծովային շրջափակում է սահմանել։
«Այսօր կարգադրել եմ Վենեսուելա մտնող և այնտեղից դուրս եկող, պատժամիջոցների տակ գտնվող նավթային բոլոր տանկերներն ամբողջապես շրջափակել», — գրել է Թրամփն Truth Social-ի իր էջում։
Վենեսուելայի կառավարությունը, պատասխանելով Թրամփի որոշմանը, հայտարարել է, որ այն «լիովին իռացիոնալ» է և խախտում է առևտրի ու նավարկության ազատությունը ։
Վարչակազմը տարածաշրջան է տեղափոխել հազարավոր զինծառայողներ և գրեթե մեկ տասնյակ ռազմանավ, ներառյալ ավիակիրը:
Այս աշնանը Թրամփի վարչակազմը Վենեսուելայի ափերի մոտ է տեղափոխել գրեթե մեկ տասնյակ ռազմանավ, ներառյալ USS Gerald F. Ford ավիակիրը, պնդելով, որ իրենց նպատակը թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարն է։
Իր գրառման մեջ Թրամփը, անդրադառնալով որոշ «գողացված նավթահանքերի», մեղադրել էր Նիկոլաս Մադուրոյի գլխավորած կառավարությանը ամերիկյան սեփականությունը գողանալու, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մարդկանց մաքսանենգության և սպանության մեջ։
Վենեսուելայի նախորդ առաջնորդը՝ Ուգո Չավեսը, այս դարի առաջին տասնամյակում ազգայնացրեց նավթահանքերը՝ ստիպելով ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների ընկերություններին վերահսկիչ բաժնեմասերը հանձնել Վենեսուելայի պետական նավթային PDVSA կորպորացիային։
Իր գրառման մեջ Թրամփը նաև հիշեցրել էր, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 24-ին Նիկոլաս Մադուրոյին և նրա շրջապատին ճանաչել է «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն»։
Վենեսուելայի իշխանությունները մշտապես հերքում են այս մեղադրանքները և պնդում, որ Թրամփը իրականում չի պայքարում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ, այլ ցանկանում է տապալել Մադուրոյի գլխավորած կառավարությունը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ ուժերը Վենեսուելայի ափերի մոտ բռնագրավել էին Skipper նավթային լցանավը։ ԱՄՆ-ն այս լցանավի նկատմամբ պատժամիջոցներ էր կիրառել դեռևս 2022 թվականին՝ հայտարարելով, որ այն տեղափոխում էր մաքսանենգ նավթ, որի վաճառքից ստացված եկամուտը փոխանցվում էր «Հեզբոլլահ»-ին և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ