Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ Ժոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայման Նիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև Վեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվել Ջրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Իմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Նացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործությունները ԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին

Տիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններովԿստեղծվի Լոռու ստեղծագործական ժառանգության կենտրոնՀՀ-ի և Ղազախստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերըԱրաքս գետի ողողահունում կկառուցվի ավազի հանքավայր, Արմավիր ջրանցքի վրա՝ պարզարան «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումը կանցկացվի ՀայաստանումՀայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նշում է 55-ամյակըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Դրոյի փողոց 4-րդ նրբանցքումՄուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՈրևէ մեկը ընտրությունները կեղծելու հնարավորություն չի ունենալու. ԿԸՀ նախագահ Նախատեսվում է ներկրել 45 նոր տրոլեյբուսԿիևի սպառնալիքների պատճառով Պուտինի պաշտպանության համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվումԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետՈւկրաինայի ուղղությամբ հարյուրից ավելի ԱԹՍ են արձակվելՍպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը մայիսի 9-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանովԽոսքի ազատությունը Հայաստանում այսօր անսահմանափակ ձևաչափով է ընկալվումՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը«Հիմի 240 000 էլ փող ա տվող, ասել եմ 150-ը տուր». «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակվելԶախարովան՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման մասինՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ կարողանա մասնակցել Մայիսի 9-ի միջոցառումներին. ՓաշինյանՀԷՑ-ն ու Շնայդեր էլեկտրիկ Ռումինիան անդրադարձել են համագործակցության հնարավորություններինՄակարավանք ուխտագնացությունը կիպրա-թուրքական իշխանությունները չեղարկել ենՓրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարիցԿարապետ Գուլոյանի օգնականից բռնագանձված գույքն ամրացվել է պետությանըՀայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպումըԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԼատվիայի նախագահը ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցությամբ հետևել է հերթական նիստերի աշխատանքներինԱլիևն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել«Դեմ առ դեմ» քննարկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետԱրարատ Միրզոյանը և ՄՔԴ նախագահը մտքեր են փոխանակել փոխգործակցության շուրջՎարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը
Մամուլ

Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ

Արամ Ա Վեհափառի պատմական այցելությունը՝ Սիլիկոնյան Հովիտ․

«Վերջին օրերուն, ընկերային առցանց հարթակներու վրայ, յատկապէս Facebook-ի եւ Instagram-ի պաշտօնական թէ՛ անձնական էջերու վրայ, լայն արձագանգ գտած եւ մեծերու թէ՛ երիտասարդներու հետաքրքրութիւնը գրաւող դէպքի մը պիտի անդրադառնամ եւ պիտի փորձեմ անոր արժեւորումը կատարել: Իբրեւ ականատես Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին Սիլիքոն Վալի (Silicon Valley) շրջանին մէջ հաստատուած ճարտարագիտութեան աշխարհահռչակ կեդրոններուն (Nvidia, Intel, Apple) տուած այցելութեան, դէպքը կը գտնեմ յատկանշական, աննախադէպ եւ պատմական: Արամ Ա. Կաթողիկոս իր գահակալութեան առաջին իսկ օրէն հանդիսացաւ այն վեհափառը, որ կարողացաւ քայլ պահել մարդկային յարափոփոխ սերունդներուն (Millennials, Gen Z, Gen Alpha) հետ եւ երկխօսութիւն ստեղծել ճարտարագիտութեան օրօրոցին մէջ ճօճուող նոր սերունդին հետ:

Իսկ ինչո՞ւ Վեհափառ Հայրապետը որոշեց այցելել Սիլիքոն Վալի եւ այդ ալ՝ հովուապետական այցելութեան գերխճողուած օրերուն,– որովհետեւ Նորին Սրբութեան համար անիկա լաւագոյն առիթը պիտի ըլլար ծանօթանալու մարդկութեան ապագան ձեւաւորելու կոչուած նոր ոյժին, ինչպէս նաեւ սերտելու կարելիութիւնը ազգային աւանդը ժամանակակից գիտութեան կամրջելու եւ հնարաւորութիւնը՝ հայ ազգային արժէքները ճարտարագիտական բարձրագոյն ոլորտներով երիտասարդութեան առաւել մատչելի դարձնելու: Հարկ է խոստովանիլ, թէ Նորին Սրբութեան փափաքով իրականացած այս եզակի այցելութիւնը բացառիկ հնարաւորութիւնը ընծայեց ճարտարագիտութեան եւ նորարարութեան աշխարհին նկատմամբ մեր միտքը չարչրկող հարցումներուն գէթ մասնակի պատասխաններ ունենալու, մեր ունեցած մակերեսային ծանօթութեան դոյզն հիմնաւորումներ ստանալու, անծայրածիր հորիզոնի մը դիմաց կանգնած ըլլալու եւ թաքուն մարտահրաւէրներով լեցուն ապագայի մը մասին մտածելու:

Սովորական վայր մը չէ Սիլիքոն Վալին, այլ՝ մարդկային մտքի տարողութիւնը արտայայտող ու թռիչքին ազատ խոյանք տուող աշխարհ մը: Նորարարութեան ու ճարտարագիտութեան մայրաքաղաքը նկատուած Սիլքիոն Վալիի հիմնադիրն է Stanford համալսարանը, որուն տնօրէնութիւնը 1891 թուականէն ի վեր իր երիտասարդ շրջանաւարտներուն փայլուն գաղափարները կ’արժեւորէ, անոնց երազանքներուն լայն կարելիութիւններ կ’ընծայէ եւ աննախընթաց ձեռնարկները կը քաջալերէ: 1970-ականներուն հովիտը կոչած են «Սիլիքոն», որովհետեւ առաջին անգամ հոն պատրաստուած է ճարտարագիտութեան անկիւնաքարը նկատուող չիբերը, որոնց հում նիւթն է Սիլիքոնը: 2018-ի տուեալներուն համաձայն, աշխարհի վրայ շուրջ 8 միլիոն գիտնական կը զբաղի ճարտարագիտութեամբ:

Մասնագէտներուն կողմէ մեզի փոխանցուած այս հակիրճ պատմականը՝ առաւել սրեց մեր հետաքրքրութիւնը մեր այցելած վայրին եւ տուեալ մարզին մասին: Աւելին, Սիլիքոն Վալիի ճարտարագիտութեան մարզին մէջ կ’աշխատին բացառիկ ներուժով օժտուած ու պայծառ գաղափարներով իրենց կարեւոր ներդրումը բերող հարիւրաւոր հայորդիներ: Այդ հոյլին կարկառուն դէմքերէն մէկն է Դոկտ. Երուանդ Զօրեանը, որ Synopsis ընկերութեան գլխաւոր ճարտարագէտն է, Synopsis Armenia հաստատութեան նախագահն է եւ Armenian Virtual College-ի (AVC) հիմնադիր նախագահն է: Ան մեծ ներդրում ունեցած է ճարտարագիտութեան զարգացման ու տարածման մէջ: Դոկտ. Զօրեան իր բնագաւառին մէջ համաշխարհային վարկ վայելող ճարտարագէտ մըն է, որ իր աշխատանքի արգասիքէն առիւծի բաժինը տուած է հայ ազգին: Առ ի գնահատանք իր գործունէութեան ու վաստակին, Սուրբ Աթոռիս գահակալ Հայրապետը Դոկտ. Զօրեանը պարգեւատրեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ուրախութիւն էր նաեւ իմանալ, թէ Invidia ընկերութեան երկու փոխ նախագահները հայեր են եւ մեծ գոհունակութիւն էր տեսնել յիշեալ մարզին մէջ գործող հմուտ հայորդիներ, որոնց շարքին՝ ճարտարագէտ Գէորգ Քէշիշեան, որ Intel հաստատութեան գործադիր տնօրէններէն մէկն է:

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը խորազնին, ընդգրկուն եւ հետաքրքրական հարցումներ ուղղեց մասնագէտներուն: Նորին Սրբութեան եւ մասնագէտներուն միջեւ տեղի ունեցած երկխօսութենէն մի քանի շահեկան նշումներ.
Ո՞ւր է ճարտարագիտութեան տեղը եւ ի՞նչ է անոր դերը համաշխարհային գետնի վրայ:

– Համաշխարհային մաշտաբով, այսօր մարդկութիւնը իր ուշադրութիւնը սեւեռած է ճարտարագիտական նոր զարգացումներու եւ ընկերութիւններու վրայ: Միջազգային շուկան տիրապետուած է ճարտարագիտական հինգ ընկերութիւններու կողմէ: Մեծ պետութիւններ իրենց տնտեսութիւնը, քաղաքականութիւնն ու զինուորական ոյժը կեդրոնացուցած են ճարտարագիտութեան վրայ: Հին դարերուն, բացուած ճամբաներով, ճարտարապետութիւններով, զինեալ ոյժի քանակով կը չափուէին երկրի մը մեծութիւնն ու կարողութիւնը. մինչ այսօր՝ երկիրներու ելեւմուտը, ճարտարապետական հմտութիւնը եւ զինուորական ձիրքը կախեալ են տուեալ երկրին արտադրած ու զարգացուցած ճարտարագիտութենէն:
Այսօր մարդկային ընկերութիւն մուտք գործած է եւ լայնօրէն կը տարածուի արուեստական բանականութիւնը (AI): Ի՞նչ է արուեստական այս գործօնը՝ իր առաւելութիւններով ու վտանգներով:

– Արուեստական բանականութիւնը շուրջ յիսուն տարի է ի վեր գոյութիւն ունի: Ան թուաբանական հաշուարկ մըն է: Նախ օգտագործուած է զինուորական նկատումներու համար, ապա դրուած քաղաքացիներու տրամադրութեան տակ: Այստեղ հարկ է յիշել, որ յիսուն տարի առաջ գոյութիւն ունենալով հանդերձ, արուեստական բանականութիւնը դանդաղ գործած է: Վերջին տարիներուն, ճարտարագիտական նորարարութիւններու շնորհիւ, արուեստական բանականութիւնը մեծ ոստում կատարեց եւ ներկայութիւն դարձաւ առհասարակ բոլոր մարզերէն ներս, անոնք ըլլան գիտական, բժշկական, տնտեսական, ընկերային կամ այլ: Այսօր իւրաքանչիւր առցանց ծրագիր իր մէջ ունի AI-ի կոճակ մը: Նախապէս մենք մեր հեռաձայններուն եւ համակարգիչներուն հրահանգներ կու տայինք, որպէսզի բանին, սակայն այսօր մենք անոնց հետ կը զրուցենք, որպէսզի գործեն:
 Միաստուածեան կրօններու վարդապետութիւնը կ’ըսէ, որ Աստուած մարդը ստեղծեց եւ զայն օժտեց բանականութեամբ: Բնականաբար մարդկայինը եւ արուեստականը նոյնը չեն: Մարդը կը ստեղծագործէ, նոր գիւտեր կը կատարէ: Արդեօ՞ք AI-ը օր մը պիտի հասնի մարդկային բանականութեան:

– Մարդկային բանականութիւնը եւ արուեստական բանականութիւնը նոյնը չեն: Սակայն, արուեստական բանականութիւնը այսօր հասած է իր չորրորդ հանգրուանին, այսինքն՝ օգնականի դերակատարութիւն ունի: Այսօր իւրաքանչիւր անձ իր բջիջայինին կամ համակարգիչին մէջ օգնական մը ունի: Այդ օգնականը մարդէն կը զատորոշուի յատկապէս իր արագութեամբ: Ան կրնայ արագօրէն եւ արհեստավարժ կերպով ենթակային օրակարգը կազմակերպել, նամակ խմբագրել, յօդուած մը պատրաստել, գրութիւնը նկարի վերածել եւ այլն: Հանգրուան մը, որ մեր առօրեան կը դիւրացնէ եւ ժամանակ կը խնայէ: Ինչ կը վերաբերի անոր զարգացումին, արուեստական բանականութիւնը այսօր կրնայ թուաբանական բարդ հարցեր լուծել: Քանի մը ամիս ետք, թուաբանական բոլոր հարցերը պիտի կարողանայ լուծել, իսկ անկէ ետք պիտի անցնի բնագիտութեան մարզին, ինչ որ մեծապէս պիտի նպաստէ այդ բնագաւառին յառաջդիմութեան: Արուեստական բանականութեամբ բանող դիտակներ կան, որոնք կը տեսնեն այնպիսի հիւանդութիւններ, որոնք չեն տեսնուիր մարդկային աչքով: Տարիներ առաջ կ’ըսէինք, թէ արուեստական բանականութիւնը կը համապատասխանէ 10 տարեկան մանուկի բանականութեան, իսկ այսօր Նոպէլեան մրցանակակիրի մը բանական տարողութեան հասած է: Մինչեւ ո՛ւր կը հասնի անոր զարգացումը, տակաւին կը սերտենք, քանի յստակ չէ մեզի համար:
Այսօր առանց մարդու միջամտութեան արուեստական բանականութիւնը կրնա՞յ ինքզինք կառավարել:

– Տակաւին ինքզինք կառավարելու յատկութիւնը չունի, սակայն 3-5 տարիներու ընթացքին կրնայ ինքնանկախ դառնալ: Զայն մենք կը կոչենք արուեստական գեր-բանականութիւն: Այս հանգրուանին AI-ը ինք պիտի սկսի իր թուային կանոնները գրել եւ ուրիշ մեքենաներ ուղղել:

Որքա՞ն սահմանափակ է AI-ի միտքը:
– Անոր սահմանափակումը կախեալ է մարդէն, որքան որ տուեալ (data) կը բեռցնենք (upload), այնքան կ’ընդլայնենք անոր սահմանները:
Այս բոլորը ի նպաստ մարդուն են, միաժամանակ ի վնաս մարդուն: Ընկերային գետնի վրայ մեծ ազդեցութիւն չունի՞ AI-ին ծաւալող տարածումը:

– Ընկերային կեանքին մէջ անոր ազդեցութիւնը՝ դրական թէ ժխտական, սկսաւ յայտնի դառնալ: Դժբախտաբար, այսօր շատ մը արհեստներ կորսնցուցին իրենց գոյութիւնը՝ տեղի տալով AI-ին, իսկ միւս կողմէն՝ այլ արհեստներ սկսան յայտնուիլ: Անգործութիւն սկսած է տարածուիլ, մեծագոյն օրինակը հազարաւոր անշարժավար ինքնաշարժներն են: Intel ընկերութիւնը ճարտարագիտական նորութիւններուն քայլ պահելու համար մէկ տարուան ընթացքին մօտաւորապէս 24,000 աշխատաւոր արձակեց: Այսօր իր երդիկին տակ կը գտնուի շուրջ 75,000 աշխատաւոր: Ճարտարագիտական մեծ ընկերութիւններ, արդէն իսկ սկսած են ծրագրել 10 տարի ետք 1 միլիառ ռոպոթ գործի լծելու մասին:

Մարդկային բանականութիւնը աստուածատուր պարգեւ է, ան դպրոցին մէջ կ’ուսանի եւ իր ամբարած տեղեկութիւնները իր սեփական կամ ընկերութեան կեանքին մէջ կեանքի կը կոչէ, ապա զանոնք կը փոխանցէ յաջորդ սերունդներուն, իսկ ո՞ւր կը գտնուի AI-ին փոխանցած տեղեկութեանց աղբիւրը:

– Արուեստական բանականութիւնը կ’օգտագործէ առցանց զետեղուած բոլոր յօդուածները, գրութիւնները, նկարները եւ տեսերիզները: Ան տուեալներ չի կրնար հնարել, միայն իր տրամադրութեան տակ գտնուածը կը վերախմբագրէ ու կը հրամցնէ: Ան ստեղծագործ միտք չէ, սակայն կրնայ օր մը դառնալ:
Առցանց ներկայացուած սխալ եւ նոյնիսկ վտանգալից բովանդակութիւն ունեցող տեղեկութիւններ կան: AI-ը ինչպէ՞ս պիտի զանազանէ օգտակարը վտանգաւորէն:

– Մինչեւ օրս մարդը իր հակակշռին տակ պահած է AI-ը: Այսօր, ճարտարագիտութեան մեծ ընկերութիւններու միջոցաւ կարողացած ենք սահմանափակումներ կատարել՝ սպառնական եւ անբարոյական արտայայտութիւններ ու պատկերներ արգիլելով, սակայն օրական դրութեամբ միլիոնաւոր տուեալներ կը բեռնուին ընկերային ցանցերու վրայ եւ հոս կը կայանայ գլխաւոր հարցը: AI-ը միայն կը ներկայացնէ՝ առանց նկատի ունենալու բովանդակութեան սխալ կամ ճիշդ ըլլալը:
Ինչպէս գիտէք, հաւատքը առնչուած է դաւանաբանական եւ պատմական տուեալներու, ինչպէս նաեւ՝ երկնային արժէքներու եւ իրականութիւններու: Արուեստական բանականութիւնը կրնա՞յ հաւատքի մարզ թափանցել եւ ուղղութիւններ տալ:

– Եթէ մարդ զայն ուղղէ այս մարզէն ներս, այո՛, կրնայ թափանցել եւ ուղղութիւններ տալ: Այս հարցը կը կարօտի լուրջ ուսումնասիրութեան: Աստուածաբանութիւնը իր ըսելիքը ունի:
Անհրաժեշտ է մարդուն հսկողութիւնը ճարտարագիտութեան վրայ, վերջապէս ի՛նքն է այս մարզը ձեւաւորողը: Որքան ալ AI-ը զարգանայ, մարդուն բանականութեան կարիքը ունի: Այո՛, գրեթէ բոլոր մարզերէն ներս գործընթացը արագացնող գործօն մըն է ատիկա, սակայն մարդկային գործօնը չէզոքացնելը ահաւոր վտանգներու դուռ կրնայ բանալ, քանի միայն մարդն է որ կրնայ անոր սխալները սրբագրել եւ ճիշդ ուղղութեան վերադարձնել: Փաստօրէն հակակշռի տակ գտնուող ճարտարագիտութիւնը նպաստաւոր է մարդկութեան համար, սակայն երբ ինքնանկախ դառնայ, կրնայ լուրջ վտանգներու աղբիւր դառնալ: Նոր աշխարհ մըն է մեզի համար, հետեւաբար, լաւ պէտք է սերտել զայն: Ճարտարագիտութեան, մասնաւորաբար արուեստական բանականութեան խաւար թէ լուսաւոր երեսները պէտք է նոր սերունդին՝ իրենց մատչելի ոճով ու կերպերով յայտնել, հաստատեց Արամ Ա. Կաթողիկոս պատասխանատուներուն:

Պատասխանատուները բաժնեցին Վեհափառ Հայրապետին կատարած հաստատումները, յատկապէս քրիստոնէական պրիսմակէն դիտուած բարոյագիտական եւ մարդաբանական հարցերու շուրջ, ինչպէս նաեւ Նորին Սրբութեան ընդգծած մտահոգութիւնները:
Մեր այցելութիւնը ճարտարագիտութեան կեդրոնը եւ Նորին Սրբութեան արծարծած խնդիրները հարստացուցին մեր մտապաշարը, ընդլայնեցին մեր դիմաց բացուած թուային նոր հորիզոնը եւ որոշ չափով յագեցուցին մեր հետաքրքրութեան ծարաւը՝ ճարտարագիտութեան ծովէն մեզի կաթիլ մը հրամցնելով:
Յիրաւի, Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այս քայլը ոչ միայն սովորական այցելութիւն մըն էր, այլ կամուրջ մը՝ հոգեւորի եւ նիւթականի, աւանդականի եւ արդիականի միջեւ։ Անոր ներկայութիւնը Սիլիքոն Վալիի նշանաւոր կեդրոններուն մէջ ընդգծեց Հայ եկեղեցւոյ յառաջադէմ տեսլականը՝ հասկնալու եւ ներգրաւելու նորագոյն զարգացումները՝ մարդկային բարօրութեան, ազգային ու եկեղեցական ծառայութեան մէջ։

Վեհափառ Հայրապետը իր այցելութեամբ ապացուցեց, որ եկեղեցին չի սահմանափակուիր իր անցեալին մէջ, մասնակից եւ առաջնորդ է ապագայի կերտման գործընթացին։ Այսպիսի կարեւոր այցելութիւններ կը խթանեն հայ ազգի զաւակներուն միջեւ աւելի սերտ կապերու ստեղծումը՝ հոգեւոր առաջնորդներուն եւ գիտական ոլորտի մեր հպարտութիւններուն միջեւ։
Այս եզակի այցելութիւնը կը յուշէ, որ պէտք չէ միայն պահպանենք մեր ազգային ինքնութիւնը, այլ հարկ է հարստացնենք զայն նոր դարու նուաճումներով՝ առաւել եւս սերտացնելու ազգային-հոգեւոր արժէքներն ու ժամանակակից ճարտարագիտական հրաշքները»։
ՍԱՐԳԻՍ ՎՐԴ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ