Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շնչառական վարակների ակտիվ շրջանառությունից ի վեր, հոկտեմբերի սկզբից սկսած, 15 հազարից ավելի մարդ բուժօգնության համար դիմել է առողջության պահպանման առաջին օղակ։ Ներկայում շրջանառվում է գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։
«Հիմնականում նախորդ տարվա համեմատ սեզոնին բնորոշ հարուցիչներ են շրջանառվում, սակայն կցանկանայի ընդգծել, որ այս պահին գերակշռում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։ Գրանցված դեպքերի 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաների շրջանում է։ Դա նշանակում է, որ այս խումբը ռիսկային է։ Հիվանդացության առավել բարձր ցուցանիշ գրանցվել է Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ախտանիշներին՝ Աիդա Հովհաննիսյանը նշեց, որ հիմնականում սուր շնչառական վարակների դեպքում դրանք նույնն են՝ ընդհանուր թուլություն, հարբուխային վիճակ, քթահոսություն, հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։
«Ասեմ, որ գրիպի դեպքում թոքաբորբ ունենալու ռիսկը բավական բարձր է։ 937 բուժառուի մոտ գրանցվել է թոքաբորբ, ու այս ցուցանիշը դրան նախորդող շաբաթվա համեմատ ավելացել է։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ խոցելի խմբերի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ունենում»,-ասաց Աիդա Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է ընդհանուր հոսպիտալացումներին, ապա մասնագետը նշեց, որ 1000-ից ավելի մարդ հիվանդանոցային բուժում է ստացել։ Նրանց 90 տոկոսը երեխաներ են։ Աիդա Հովհաննիսյանի խոսքով՝ այս ակտիվությունը համահունչ է սեզոնին։
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ սուր շնչառական վարակների կանխարգելման արդյունավետ ձևերից է պատվաստումը։ Սեզոնին մեկնարկին, դեռ սեպտեմբերին, քառավալենտ պատվաստանյութերը հասանելի են եղել։ Պատվաստման գործընթացը հատկապես կարևորվում է ռիսկի խմբերի շրջանում՝ 6 ամսականից 5 տարեկան երեխաները, հղիները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, 65 տարեկանից բարձր անձինք, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնի շահառուները և աշխատակիցները, զինծառայողները։
Թեպետ պատվաստվողների թիվն ավելանում է, սակայն Սվետլանա Գրիգորյանը նկատեց, որ երեխաների հետ կապված ծնողների կողմից կարծես զգուշավորություն կա։ Հաշվի առնելով, որ հիվանդության պարագայում ամենից շատ հենց երեխաների մոտ է ընթացքը ծանր լինում, մասնագետը հորդորում է անպայման պատվաստվել։
Պատվաստվել կարելի է նաև այսօր, բոլոր պոլիկլինիկաներում պատվաստանյութը հասանելի է։ Կարող են դիմել և՛ ՀՀ քաղաքացիները, և՛ օտարերկրացիները։ Պատվաստումն անվճար է։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ