Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լացիոն հաղթեց Միլանին․ հանդիպման միակ գոլը հեղինակեց Իսակսենը Հայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովը Բրունոն անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել «Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համար Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Մոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերը ԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակին Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-ի Երևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվել Բարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. Ֆլիկ Հայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունից Չեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը

Լացիոն հաղթեց Միլանին․ հանդիպման միակ գոլը հեղինակեց ԻսակսենըՀայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովըԲրունոն անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել«Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համարԱրտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականըՄոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերըԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակինՍև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-իԵրևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվելԲարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. ՖլիկՀայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունիցՉեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տունՀայտնի են 2026 թվականի «Օսկար»-ի դափնեկիրներըԱրագածում ձյան ծածկի բարձրությունը կազմում է 234 սմՌուսաստանը տուգանել է Telegram և TikTok հավելվածներըՄադելին Շարաֆյանը «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը ներկայացել է հայ դիզայների զգեստովՈւրարտուն գոլառատ խաղում վստահ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ հանդիսացող երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ «Rieger Orgelbau» ընկերությունըՀայաստանի Մ-23 հունահռոմեական ոճի հավաքականը թիմային հաշվարկում՝ Եվրոպայի փոխչեմպիոնԸմբիշ Սուրեն Աղաջանյանը հաղթեց վրացի Գեորգի Կոչալիձեին և ոսկին կբերի ՀայաստանFoodexJapan սննդի և խմիչքների ցուցահանդես. հայկական գինեգործական ընկերությունները միասնական տաղավարով մասնակցել են Մարաշի համայնքային ոստիկանները բացահայտեցին ավազակությունըՀռոմի պապ Լեւոն XIV-ը կոչ է արել դադարեցնել կրակըՄանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ. 1 անձ ձերբակալվել էՀնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարՂազախստանում նոր սահմանադրության հանրաքվեն միջազգային փորձագետների ու դիտորդների սպասելիքների սահմաններում էՄեծ Բրիտանիան ավելի քան 6 մլն դոլար է ուղարկում Լիբանանում գործող մարդասիրական կազմակերպություններինԲժշկական կրթությունն ամենապահանջվածն է նաև օտարերկրյա ուսանողների շրջանումԹրամփը պետք է հասկանա, որ սա անօրինական պատերազմ է առանց հաղթանակի. ԱրաղչիԻսրայելական բանակը Լիբանանում ցամաքային գործողություն է սկսել «Հըզբոլլահի» դեմԻրանի hարվածների մասին կեղծ լուրեր տարածելու համար ձերբակալվել է 45 մարդ՝Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան մերժել են ԹրամփինԲորելը մեղադրել է ֆոն դեր Լայենին միջազգային իրավունքի թույլ պաշտպանության մեջՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 13-ից 16-ը«Պաշարված ամրոցի» քաղաքականություն. կորոնավիրուսային սահմանափակումները շարունակվում ենՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԻսրայելը ոչնչացրել է Իրանի գերագույն առաջնորդի ինքնաթիռըՍանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար` 69 միավոր հատուկ տեխնիկա Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի ՔՊ վարչության նիստում. Սրբուհի ԳալյանԱՄԷ-ի զինված ուժերը հետ են մղել երկրի դեմ իրականացված օդային հարձակումըԲահրեյնը և Քուվեյթը հերթական անգամ երկարաձգել են թռիչքների արգելքն իրենց օդային տարածքումՄեր շահերից է բխում Հորմուզի նեղուցը բաց պահելը․ ԿալասԵթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը ռազմաճակատում. ԶելենսկիՀայաստանն ու Իրանն աշխատում են սահմանին երկրորդ կամրջի նախագծի վրա«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխաԱնահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 119-րդ լիագումար նիստինԵվրախորհրդարանի պատգամավորները չեն կարողացել աշխարհի քարտեզի վրա գտնել ԻրանըԻսրայելական զորքերը նոր գործողություն են սկսում Լիբանանի տարածքում «Հեզբոլլահի» դեմԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են  տարածաշրջանային զարգացումները

Արցախցիները նամակով դիմել են Գարեգին Բ-ին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակ են ուղղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։

«Վեհափառ Տեր,

Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ՝ դիմել Ձերդ Սրբությանը՝ հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը ՀԱՍԵ Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ։

Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչն, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։

Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։

Խնդրում ենք Ձերդ Սրբությանն ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

Ռոման Երիցյան

իրավապաշտպան, փաստաբան

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններ

«Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ

«Վասն հայրենյաց» ՀԿ

«Արցախ Միություն» ՀԿ

«Արցախի օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիա» ՀԿ

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ

«Վերածնվող Արցախ» ՀԿ

«Արդարություն և վերադարձ» ՀԿ

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական ՀԿ

«Մտքի ուժ» ՀԿ

«Նախնյաց հետքերով» ՀԿ

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ

Արցախի «Զինվորի կողքին» ՀԿ

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

«Մայրություն» ՀԿ

«Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբ ՀԿ

«Այսօր հանուն վաղվա» ՀԿ

«Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ

«Արցախի մարտարվեստների ասոցիացիա» ՀԿ

«Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա» ՀԿ

«Արցախի մուայթայի ֆեդերացիա» ՀԿ

Հայտարարությանը միացած հասարակական գործիչներ

Ռուբեն Մելիքյան — Արցախի 2-րդ Մարդու իրավունքների պաշտպան

Արտակ Բեգլարյան — Արցախի 3-րդ Մարդու իրավունքների պաշտպան

Գեղամ Ստեփանյան — Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան

Նարե Սիմոնյան — հասարակական գործիչ»։