Ով, որքան եւ ինչ կշահի արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքից
Արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի՝ գարնանը կայանալիք հարսանիքը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մոտ 700 մլն դոլարի օգուտ կբերի, հայտնում է The Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ամբողջ աշխարհում թագավորական ընտանիքում սպասվող ամուսնության նկատմամբ հետաքրքրությունը կհանգեցնի զբոսաշրջիկների թվաքանակի աճին: Բացի այդ, մեծ քանակությամբ կվաճառվեն զույգին վերաբերող հուշանվերներ:
Ոլորտի փորձագետների համաձայն՝ 33-ամյա արքայազնի նշանածի նախընտրած հագուստն ու նորաձև պարագաները մեծ արագությամբ վաճառվում են առցանց կայքերում: Օրինակ՝ մոտ 700 դոլարանոց պայուսակը, որը Մարքլը բռնել է նշանադրության մասին պաշտոնապես հայտարարելու հաջորդ օրը, մի քանի ժամում ամբողջությամբ վաճառվել է բրենդի կայքում: Մասնագետները սա անվանել են «Մեգանի էֆեկտ»:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը չի մասնակցի թոռան՝ Հարիի եւ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքին: Այս մասին գրում է elle.ru-ն: Պատճառ այն է, որ Մեգան Մարքլն ամուսնալուծված է, իսկ թագունին Անգլիական եկեղեցու գլուխն է: Անգլիական եկեղեցին կտրականապես դեմ է ամուսնալուծություններին, եւ նույնիսկ այն դեպքում, որ Եղիսաբեթ II-ն իր օրհնությունը տվել է զույգին, չի պատրաստվում դեմ գնալ ավանդույթներին:
Նման նախադեպ արդեն եղել է: 2005 թ. թագուհին չի մասնակցել սեփական որդու՝ Ուելսյան արքայազն Չարլզի հարսանիքին, քանի որ նա ժամանակին ամուսնալուծվել էր արքայադուստր Դիանայից:
Լրատվամիջոցները քննարկում են նաեւ այն, թե ինչ կշահի Մեգան Մարքլը, եթե նրա միությունն արքայազն Հարրիի հետ հարատեւ չլինի: Նշվում է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, ամուսանական պայմանագիր չեն կնքի: Ամուսնական պայմանագիր չեն կնքել նաեւ արքայազն Ուիլիամն ու Քեյթը, ինչպես նաեւ արքայազն Չարլզն ու Քամիլա Փարքեր Բոուլզը:
Հարրի տարեկան եկամուտը կազմում է մոտ 40 մլն դոլար, որի մի մասը նա ստանում է հոր ունեցվածքից: Հոր եկամուտը բաժանվում է նրա, Ուիլիամի եւ Քեյթի միջեւ: Ամուսնությունից հետո Մեգանը մոտ 5 մլն դոլար կստանա: Ամուսնալուծությունից հետո Մեգանը կարող է կորցնել 5 մլն դոլարը: Մատանին, որը Հարրին նրան նվիրել է, նա նույնպես չի կարող իրեն պահել, քանի որ թագավորական սեփականություն է: Նշվում է, որ նա կարող է հույսը դնել միայն ալիմենտի վրա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում