Ջիգարխանյանի նախկին կինը հնարավոր է՝ հղի է
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա նախկին կնոջ՝ 38-ամյա Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ ծագած սկանդալը չի հանդարտվում արդեն երկար ժամանակ:
Ութսուներկուամյա դերասանից դատարանի միջոցով ամուսնալուծվելուց հետո, կինը հայտնել է, որ հղի է: Այս մասին գրում է kp.ru-ն՝ քաջատեղյակ աղբյուրի հղումով:
Հայտնի է, որ քննիչները Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ քրեական գործ են հարուցել՝ Ջիգարխանյանի աշխատասենյակում առանց նրա իրազեկման գաղտնի տեսախցիկ և գաղտնալսման սարքեր տեղադրելու, ինչպես նաև Ջիգարխանյանի հիմնած թատրոնի բյուջեից 80 մլն ռուբլու անհետացման հարցերով: Քննիչները մի քանի անգամ հարցաքննության են կանչել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, սակայն վերջինս կտրուկ հրաժարվել է: Իսկ երբ քննիչը պահանջել է, որ կինն անհապաղ ներկայանա հարցաքննության, նա տեղեկացրել է, որ հղի է և որ բժիշկն իրեն խորհուրդ է տվել չանհանգստանալ ու չնյարդայնանալ, պատմել է աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մանրամասնել է, որ ներընտանեկան սկանդալից հետո Վրաստան էր մեկնել, որպեսզի Մոսկվայում լրագրողները չիմանային իր վիճակի մասին: Նրա խոսքով՝ ինքը Վրաստանում միառժամանակ պառկել է մասնավոր կլինիկա: Այժմ քննիչները հարցում են ուղարկել այդ կլինիկա, որպեսզի պարզեն՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան իրոք հղի է, թե ոչ:
Հայտնի է, որ նախքան աղմկահարույց ամուսնալուծությունը, կինը տարբեր առիթներով ասել էր, որ ցանկանում է իրենից 44 տարով մեծ Ջիգարխանյանին ժառանգ պարգևել: Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա նույնիսկ քննարկել էր արհեստական ճանապարհով հղիանալու տարբերակը, և չի բացառվում, որ այդ գործընթացը մեկնարկել էր նախքան ամուսինների միջև վեճն ու բաժանությունը:
Այնուհանդերձ՝ չի բացառվում նաև, որ հղիության լուրը կեղծ է. ըստ մասնագետների՝ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան դա կարող է օգտագործել միառժամանակ հարցաքննումներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ նախկին ամուսինների շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար:
Բացի այդ, Ջիգարխանյանը կնոջը հեռացրել է իր իսկ հիմնած դրամատիկական թատրոնի գլխավոր տնօրենի պաշտոնից: Դրանից հետո Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հեռացել է Ռուսաստանից՝ խոստանալով կրքերը հանդարտվելուն պես վերադառնալ:
Ավելի վաղ իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը պատմել է, որ Ջիգարխանյանի հիմնած ու նրա անունը կրող դրամատիկական թատրոնը 2 տարի ղեկավարելու ընթացքում Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան թատրոնից օֆշորներ է տեղափոխել մոտ 80 մլն ռուբլի:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում