Գարիկ Մարտիրոսյանի կինը ռուսական ծրագրի ժամանակ պատմել է, թե ինչ են սիրում ուտել իրենք
НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Звезды сошлись» ծրագրի հերթական թողարկումը հայտնի մարդկանց՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին էր: Հրավիրված հյուրերի ցանկում էր նաև շոումեն, հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի՝ ազգությամբ հրեա կինը՝ Ժաննա Լևինան, ով արդեն բազմաթիվ անգամներ աչքի է ընկել Հայաստանի և հայերի հանդեպ ունեցած իր համակրանքով: Խոսելով այն մասին, թե ինչպես են կարողանում ինքն ու Գարիկը պահպանել իրենց համար ցանկալի քաշը, Ժաննան խոստովանել է, որ նրանք երկուսով, չնայած իրենց կառուցվածքին, շատ են սիրում ուտել, այն էլ՝ հայկական ուտելիքներ.
«Մենք ուտում ենք շատ և դա անում ենք հաճախակի: Դրա արդյունքում ես և Գարիկը, բնականաբար, ավելացնում ենք մեր կիլոգրամները, որից հետո փաշմանում ենք, թե ինչու այդքան շատ կերանք»,- պատմել է Ժաննան՝ նշելով, թե որ ճաշատեսակներն են ամենից շատ սիրում ուտել ինքն ու Գարիկը. «Մենք ուտում ենք շատ և դա անում ենք հաճախակի: Դրա արդյունքում ես և Գարիկը, բնականաբար, ավելացնում ենք մեր կիլոգրամները, որից հետո փաշմանում ենք, թե ինչու այդքան շատ կերանք»,- պատմել է Ժաննան՝ նշելով, թե որ ճաշատեսակներն են ամենից շատ սիրում ուտել ինքն ու Գարիկը.
«Ես պատրաստում եմ ամենալավ հայկական տոլման: Բոլոր նրանք, ովքեր հյուրընկալվում են ինձ, գիտեն, որ այդ ճաշատեսակը մեր տնից անպակաս է»,- պատմել է Ժաննան:
Վերջինս նշել է, որ տոլմայից բացի պատրաստում է նաև հայկական քյուֆթա, իսկ ինչ վերաբերում է քաղցրեղենին, ապա Գարիկ Մարտիրոսյանը և Ժաննան իրենց նախապատվությունը տալիս են փախլավային:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում