Քիմ Քարդաշյանն ու այլ աստղեր արշավ են սկսել՝ ի աջակցություն ցմահ ազատազրկված աղջկա
Քիմ Քարդաշյանն օգտվում է իր անունից ոչ միայն նոր օծանելիքը գովազդելու, այլեւ լուրջ խնդիրներին հասարակության ուշադրությունը գրավելու նպատակով։
Այս շաբաթ Twitter-ում 37-ամյա հայուհին հրապարակել էր Սինտոյա Բրաունի պատմությունը, որն արդեն 13 տարի բանտում է. նրան ցմահ ազատազրկման են դատապարտել սպանության համար։ Հեռուստաաստղը կարողացել է այնպես անել, որ այդ գործը գրավի հասարակության ուշադրությունը, նաեւ իր փաստաբաններին հանձնարարել է զբաղվել Սինտոյա Բրաունի գործով ու գտնել նրան օգնելու միջոց։
Սինտոյան զբաղվում էր մարմնավաճառությամբ դեռ դեռահասության տարիքից (նրան ստիպել են բոյֆրենդն ու կավատը), ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության։ Բրաունը ծնվել է անապահով ընտանիքում. մայրը հրաժարվել է նրանից, երբ նա երկու տարեկան էր։ Որդեգրած ընտանիքից Սինտոյան փախել է, երբ դեռ դպրոցում էր սովորում։ 16 տարեկանից նա ապրում էր մոթելում Kut Throat մականունով կավատի հետ, որը նրան թմրադեղեր էր տալիս ու վաճառում հաճախորդներին։ 2004-ի օգոստոսի 6-ին Բրաունը սպանել է այդ հաճախորդներից մեկին։
«Պատկերացրեք, որ 16 տարեկանում ձեր մարմինը վաճառում է կավատը։ Ձեզ թմրադեղեր են տալիս ու բռնաբարում տարբեր տղամարդիկ, հետո ձեզ գնում է երեխաների հետ սեքսի 43-ամյա սիրահարը ու տանում իր տուն։ Դուք համարձակվում եք դիմադրել նրան, կրակում եք ու սպանում։ Արդյունքում՝ ձեզ դատապարտում են ցմահ ազատազրկման՝ ինչպես մեծահասակի: Սա Սինտոյա Բրաունի պատմությունն է, որը կարող է հասնել վաղաժամկետ ազատման միայն երբ 69 տարեկան կդառնա»,- գրել է Քիմն ու հավելել #FreeCyntoiaBrown թեգը։
Նրա հրապարակումից հետո աղջկան աջակցություն են հայտնել Snoop Dogg-ը, Ռիհանան, Կառա Դելեւինը եւ այլք։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում