Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է` նոր Պապի ընտրության կոնկլավին նախապատրաստության համար
Վատիկանի Սիքստինյան կապելլան փակվել է այցելուների համար՝ նախապատրաստվելու կոնկլավին, որի շրջանակում բարձրաստիճան հոգևորականները կընտրեն նոր Հռոմի պապ, երկուշաբթի հաղորդել է Associated Press-ը:
Կոնկլավը, որն ավանդաբար անցկացվում է Սիքստինյան կապելլայում, ամենայն հավանականությամբ կսկսվի մայիսի 5-10-ը։ Մինչ այդ, անհրաժեշտ է մատուռը պատրաստել կարդինալների համար, որոնք կընտրեն նոր պոնտիֆիկոսին։ Մասնավորապես, պետք է տեղադրվի ծխնելույզ, որտեղից ծուխ դուրս կգա՝ ցույց տալու համար քվեարկության ընթացքը. եթե ծուխը լինի սև, կնշանակի՝ Պապը դեռ ընտրված չէ, իսկ սպիտակը կավետի նոր Պապի ընտրությունը:
Հայտնի չէ, թե երբ Սիքստինյան կապելլան կրկին կբացի իր դռները զբոսաշրջիկների առաջ, քանի որ կոնկլավը կտևի այնքան ժամանակ, որքան կպահանջվի պոնտիֆիկոս ընտրելու համար:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան 88 տարեկանում։ Նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել շաբաթ ։ Պոնտիֆիկոսի հիշատակը հարգելու էր եկել մոտ 400,000 մարդ։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ