Իլոն Մասկի տրանսգենդեր դուստրն իր հորն անվանել է «ողորմելի տղամարդ-երեխա»
Իլոն Մասկի տրանսգենդեր դուստր Վիվիան Ջեննա Ուիլսոնն իր հորը համարում է «տղամարդ-երեխա»։
Teen Vogue-ին տված հարցազրույցում Ուիլսոնը նշել է, որ 2020 թվականից ֆինանսապես անկախ է հորից և դրանից հետո չի խոսել նրա հետ։
«Նա ողորմելի մարդ-երեխա է», - ասել է Վիվիանը: «Ինչո՞ւ պետք է վախենամ նրանից։ Օ՜, նա այնքան իշխանություն ունի: Ինձ դա չի հետաքրքրում: Ինչո՞ւ պետք է վախենամ այդ մարդուց: Որովհետև նա հարո՞ւստ է: Օ, ոչ, ես դողում եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչքան փող ունի ինչ-որ մեկը: Ինձ իսկապես չի հետաքրքրում: Նրան է պատկանում Twitter-ը: Դե ինչ, շնորհավորում եմ», - շարունակել է նա:
«Ես նրա մասին ինչ-որ բան եմ տեսնում լրահոսում և մտածում եմ. «Սա զզվելի է, ես, հավանաբար, պետք է գրեմ դրա մասին և դատապարտեմ», ինչը ես մի քանի անգամ արել եմ», - ասել է նա:
«Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ ինձ կապում են նրա հետ»,- խոստովանել է Վիվիանը։
«Իրականում ես չգիտեմ, թե քանի քույր և եղբայր ունեմ, եթե հաշվենք արյունակիցներին», - խոստովանել է նա և հավելել. «Իիրականում ես թքած ունեմ, թե նրանք ինչ են անում: Դա իմ խնդիրը չէ»:


















































Իլոն Մասկը անողոք ծաղրի է ենթարկվել «Ես միշտ կսիրեմ քեզ» արտահայտությամբ արհեստական բանականության տեսանյութից հետո
Ես զղջում եմ Թրամփի մասին որոշ գրառումներիս համար. Մասկ
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմում իրեն փակուղու մեջ է զգացել
Մասկը հեռանում է պետական պաշտոնից
Իլոն Մասկը հայտարարել է, որ հիասթափված է Թրամփի՝ ներքին ծախսերի մասին օրինագծից
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին