«Սրանք ազգի դավաճան են». Կիրանցի բնակիչը` ոստիկաններին
«Ծեծելով ավտոները նստացրին տարան»,-Կիրանցում առավոտյան տեղի ունեցածի մասին լրագրողներին պատմեց գյուղի բնակիչներից մեկը:
«Սաղ Հայաստանի զորքը հանել են 15-20 հոգու համար, բա ու՞ր էին սրանք: Սրանց արածին նայեք, սրանք ազգի թշնամի են, եկել են հող են տալիս, ու՞մ հողն եք տալիս, թքել եմ սաղիդ վրա, գետինը մտնեք: Հիմա մենակ աղոթում եմ, ձեր վրա մի հատ սնարյադ տրաքի, տենամ դուրներդ գալի՞ս ա»,-ասաց Կիրանցի բնակիչը` դիմելով գյուղի երիտասարդներին բերման ենթարկած ոստիկաններին:
«Ի՞նչ Փաշինյան, ո՞վ ա էդ, մենք տենց մարդ չենք ճանաչում, որ ճանաչեինք, էսօր էս վիճակին չէինք լինի»,-ասաց տավուշցի տղամարդը` պատասխանելով լրագրողի հարցին, թե որքան ժամանակ էր գյուղացիներին տվել Նիկոլ Փաշինյանը ճանապարհը բացելու համար:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 2-ի առավոտյան` ժամը 6-ի սահմաններում ոստիկանները և սևբերետավորները Կիրանց գյուղում բռնի ուժի կիրառմամբ բերման են ենթարկել 30-ից ավել տղամարդու: Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել:


















































Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ
Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
«Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում