Անօրինական է մեր տեղաշարժն արգելելը․ ոստիկանները կրկին արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց (տեսանյութ)
Եկել ենք, որ գնանք գյուղացիներին տեսնենք, բարև տանք, հրաժեշտ առնենք, խոսենք իրենց հետ, հասկանանք վիճակները և թողնենք գնանք: Ի վերջո, օրերով ապրել ենք միասին: Մարդիկ իրանց միայնակ չզգան: Սակայն, մեր հրաշալի և ամրակուռ ոստիկանությունը կարծում է, որ մենք մնացել ենք իրենց ողորմությանը: Հիմա լավ են զգում իրենց՝ ասելով՝ ո՛չ, չեք կարող գնալ: Շատ բարի, մենք կխոսենք մեր ժողովրդի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Կիրանց գյուղի մուտքի մոտ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքը, և թույլ չեն տալիս Բագրատ Սրբազանին, պատգամավոր Գառնիկ Դանիելյանին և քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին մուտք գործել գյուղ:
Տավուշի թեմի առաջնորդը ոստիկանների ներկայությամբ ընթերցեց իրավաբան Գևորգ Դանիելյանի գրառումը, որում ասվում է.
«Ավելի անհեթեթ ու բացահայտ ապօրինի պատճառաբանություն, քան, այսպես կոչված՝ «հատուկ միջոցառումների» պատրվակով Գերաշնորհ Բագրատ Սրբազանի այցելությունը Կիրանց գյուղ արգելելն էր, դժվար է պատկերացնել։ Զավեշտն այն է, որ «Ոստիկանության մասին» օրենքը վերջին շրջանում պարբերաբար բարելավվում է, ինչի մասին բարեխղճորեն զեկույցներ են ուղարկվում միջազգային կառույցներին, բայց դա չի խանգարում, որ ներկա գործելաոճը էլ ավելի հեռանա տարրական իրավակարգից։ Այդ օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածները, որոնք սահմանում են հատուկ միջոցառումների դեպքում որոշակի սահմանափակումներ, հեռավոր աղերսներ անգամ չունեն Հոգևոր առաջնորդի մուտքը որևէ բնակավայր արգելելու հետ, իսկ տարածքի որոշ հատվածների շրջափակումը վերաբերում է բոլորին, քանզի վտանգի առկայությունը համընդհանուր է։
Ի դեպ, գործող օրենքով հոգևոր սպասավորի մուտքը ազատ է անգամ ազատազրկման վայրեր ...
Հ.Գ. Եթե «Հատուկ միջոցառումները» վերաբերում են հերթական սահմանային նշաններ տեղադրելուն կամ ականազերծման աշխատանքներին, իսկ այդպիսիք, ցավոք, առկա են, ապա դրանք ևս ապօրինի են, քանզի այդպիսի աշխատանքներ թույլատրվում է միայն համապատասխան միջազգային պայմանագիրը խորհրդարանում վավերացվելուց հետո. Սահմանադրությունը խորհրդարանին արդեն իսկ կատարված փաստի առաջ կանգնեցնելու, ըստ այդմ էլ՝ պոստ ֆակտում ընթացակարգ չի նախատեսել՝ բարեբախտաբար ... »:
Հիշեցնենք, որ մայիսի 2–ին՝ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր էին ժամանել Կիրանց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման էին ենթարկել ճանապարհը փակած տղամարդկանց, այդ թվում անչափահասների: Դրանից հետո ոստիկանությունը միայն Կիրանցի գրանցում ունեցողներին է թույլ տալիս մուտք գործել գյուղ։


















































Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար Կառավարությունը կտրամադրի 66 մլն դրամ
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
«Լավ եմ արել»․ փոխոստիկանապետը՝ Կիրանցում բնակիչների հանդեպ ուժ կիրառելու մասին
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի վերաբերյալ վարույթով Երևանի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի