Կնոջ թուլության գաղտնիքները
Սովորիր օգնություն խնդրել
Դա շատ դժվար է եւ անսովոր։ Թվում է, թե դրանից հետո դու ամոթից գետինը կմտնես, կտոր-կտոր կլինես, մարդիկ ինչ ասես չեն մտածի։ Պարզապես խնդրիր մեկին տանել պայուսակը։ Կամ ամուսնուցդ գումար խնդրիր նոր զգեստի համար, կամ էլ պետից՝ հանգստյան օր։
Զբաղվիր քեզնով
Հիշիր, որ ամենակարեւորը քո էներգիայի մակարդակն է։ Որքան այն բարձր է, այնքան քեզ համար հեշտ է կատարել պարտականությունները, լինել կին ու թույլ։
Կիսաշրջազգեստ հագիր
Կիսաշրջազգեստով դժվար է ծանր իրեր քարշ տալ, պահարան շարժել, արագ վազել եւ երեսպաստառներ սոսնձել։ Կիսաշրջազգեստով քայլվածքդ ու կյանքիդ ռիթմը դանդաղում է։ Բնական կերպով արթնանում է ուշադրություն եւ հոգատարություն ստանալու ցանկություն։ Իսկ շրջապատը, հատկապես տղամարդիկ, շուտ կհասկանան, որ դուք տղամարդ չեք։ Կսկսեն ձեզ համար դռներ բացել, օգնություն կառաջարկեն։ Երբեմն օգնություն ստանալու համար անհրաժեշտ է դադար տալ, տղամարդուց առաջ չընկնել շորերը կախելիս, այլ մոտենալ կախիչին, կանգ առնել։ Դա տեսնելով՝ նա կառաջարկի օգնել վերարկուն հագնելիս։ Պայուսակը վերցնելիս էլ դադար տվեք։ Ձեր շփոթությունը տեսնելով՝ տղամարդն օգնություն կառաջարկի եւ այսպես շարունակ։
Սովորեք տարբերակել թուլությունը զոհ լինելուց
Կնոջ թուլության մեջ շատ մեծ արժանապատվություն կա։ Դա կնոջ դիրքորոշում է, որը գիտի, որ արժանի է հոգատարության եւ աջակցության։ Զոհը ցածր ինքնագնահատականով կանանց դիրքորոշումն է։
Երես տուր ինքդ քեզ
Կրճատիր քո հանդեպ քո իսկ դրած պահանջները։ Սովորիր վայելել պրոցեսը, այլ ոչ թե վազել արդյունքի հետեւից։ Այս արդյունքը հավելյալ բոնուս կլինի, եթե սկսեք բարձրացնել ձեր կանացի էներգիայի մակարդակը։
Դա բավարար կլինի սկսելու համար։ Փորձեք կյանքի նոր ռեժիմը, նոր կենսակերպը։ Եվ ո՞վ գիտի, միգուցե դա ձեզ դուր գա։ Իմ փորձից ելնելով՝ ասեմ, որ նման դեպքերում չեմ հանդիպել ոչ մի կնոջ, որը կվերադառնար նախկին կենսակերպին։ Սկզբում դա տարօրինակ է թվում, բայց արժի փորձել։ Կանանց թուլությունը տղամարդուն ուժ է տալիս սպանել վիշապների, որսալ մամոնտների եւ ձեռքերի վրա տանել սիրելիին։
Աղբյուրը՝ Creu


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն