Բայրամովը ցինիկաբար է պատասխանել Զախարովայի կոչին
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը պատասխանել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Վերջին երկուսուկես տարվա, ինչպես նաև 30-ամյա «զավթման» ընթացքում Ադրբեջանը տասնյակ, հարյուրավոր, անգամ հազարավոր տարբեր կոչեր է լսել, հայտարարել է Բայրամովը։
«Իհարկե, անհրաժեշտ է լսել այդ կոչերը։ Կարևոր է վերլուծելը։ Եվ մենք դա անում ենք, համապատասխան արձագանք ենք տալիս։ Կարծում եմ, որ ժամանակը ցույց է տվել, որ զարգանալու և ճիշտ ուղղությամբ հարցերը լուծելու համար ադրբեջանական կողմը համակարգային միջոցներ պետք է ընդունի և ընդունում է։
Ադրբեջանական պետությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համաձայն հարցերի լուծման իր տեսակետն ունի։ Մենք մեր քաղաքականությունը վարում ենք ոչ թե ղեկավարվելով ինչ-որ մարդկանց կոչերով, այլ ելնելով մեր ազգային շահերից։ Մենք համոզված ենք, որ այդ քաղաքականությունը դրական արդյունքներ կունենա»,- ասել է Բայրամովը։
Այս պատասխանից դատելով, կարելի է եզրակացնել, որ այլ ժողովրդի, տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղի 120 000 հայերի, ցեղասպանությունը բխում է Ադրբեջանի «ազգային շահերից»։
Մեկ այլ կարևոր եզրակացություն․ Բաքուն վերջապես բացահայտ ընդունում է Արցախի շրջափակումը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում