Բնապահպանները շատանո՞ւմ են. Բաքուն նոր ֆեյք է տարածել՝ Երասխի գործարանի առիթով ՄԱԿ-ին դիմում հղելով
Բաքվի «բնապահպանական մտահոգությունը» նոր գծեր եւ ձեւեր է ստանում, այս անգամ՝ ՄԱԿ-ին ֆեյք դիմումով, կապված հայկական Երասխում կառուցվող գործարանի հետ։
Ինչպես հետեւում է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներից, «մի շարք երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որտեղ բողոք է հայտնվում մարդկության համար Հայաստանի Երասխ գյուղում կառուցվող մետալուրգիական գործարանի գործունեության կործանարար հետեւանքների եւ հնարավոր բնապահպանական աղետի դեմ»։
Հայտարարության ընդարձակ տեքստի մեջբերումն իմաստ չունի, ամեն բան առանց այդ էլ ակնհայտ է։ Եթե անգամ ենթադրենք, որ ստորագրողների (մոտ կեսը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ) մեջ են հեռավոր Քենիայի կամ Կամբոջայի բնակիչները, իրապես գոյություն ունեցող մարդիկ եւ, առավել եւս, փորձագետներ, ապա գործարանի կառուցման «մտահոգության» պատճառը ավելի շուտ պետք է որոնել արեւային Բաքվի հետ սերտ կապերի, նավթադոլարների, նավթաշիլինգների եւ նավթառիալների մեջ։
«Միջազգային փորձագետներին», համենայն դեպս՝ նրանց, ովքեր գոյություն ունեն ոչ միայն ֆեյքի հեղինակների երեւակայության մեջ, խորհուրդ ենք տալիս հետաքրքրվել ադրբեջանական Սյոդլյու գյուղի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով եւ Ադրբեջանի իշխանությունների՝ ուժային մեթոդներով տեղի բնակչությանը եւ բնապահպաններին ճնշելու փորձերով՝ կապված Ալիեւների ընտանիքին պատկանող հանքի շահագործման հետ։
Հիշեցնենք նաեւ, որ Ադրբեջանի բնապահպան ակտիվիստների նախորդ «նոպան» Արցախի շրջափակման սկիզբը դարձավ։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում