Իրանը մինչեւ վերջին կետը կխուսափի տարածաշրջանում ռազմական բախումից․ Իրանի Մեջլիսի հայ պատգամավոր
Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Իրանը խանգարում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, ոչ միայն վերաբերում էր Իրանին, այլ տարածաշրջանի այլ երկրների, որոնք կարող են խանգարել միջանցքի բացմանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
«Թուրքիան փորձում է Իրանին ազդանշան տալ, որ ինքն իր նպատակները հետապնդելու է ամենալկտի եւ բիրտ ձեւերով։ Այդ հայտարարությունը վկայում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ հետո Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկացել են իրենց տիրապետության տակ վերցնել Սյունիքը, սակայն Իրանը խոչընդոտել է իրեն»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով՝ եթե նման միջանցք, իրոք, տրվի Ադրբեջանին, ապա Իրանի համար մի շարք վտանգներ կառաջանան։
«Իրանի ճանապարհը դեպի հյուիս կխափանվի, ցամաքային առումով տնտեսական կապը խանգարվում է, հետագայի ծրագրերը Հնդկաստանի եւ Հայաստանի հետ կապված՝ նույնպես։ Աշխարհաքաղաքական առումով կստացվի, որ Իրանի հյուսիսում թուրանական պատնեշ կստեղծվի։ Այն աշխարհագրական եւ էթնիկ առումով վտանգ կստեղծի։ Էներգաշարերի հավանական վտանգ նույնպես կառաջանա»,- ասաց Բեգլարյանը։
Ըստ նրա՝ ռազմական բախման Իրանը կգնա վերջում․ դա ամենածայրահեղ քայլը կլինի։
«Իրանը, հաշվի առնելով տարածաշրջանում իսրայելական եւ արեւմտյան գործոնը, մինչեւ վերջին կետը կխուսափի ռազմական բախումից։ Ընդհանարապես Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով լուծել խնդիրը։ Բայց այն, որ Իրանը կունենա կամք իր անվտանգությունը պաշտպանելու, այս դեպքում՝ միջանցքի տրման դեմ, հաստատ է, դա կարմիր գիծ է»,- ընդգծեց Ռոբերտ Բեգլարյանը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում