Կանայք վտանգավոր խաղ են սկսել եւ անցնում են բոլոր սահմանները
Դերասանուհի Հեզեր Լինդը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագն իր նկատմամբ սեռական ոտնձգություն է թույլ տվել:
Դերասանուհին այս մասին գրել է ինսթագրամում, սակայն կարճ ժամանակ անց հեռացրել է իր գրառումը, ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ չափն անցել է:
Նա գրել էր, թե հաշմանդամի սայլակում գտնվող նախկին նախագահը լուսանկարվելու ժամանակ ձեռքը մի քանի անգամ հպել է իր հետույքին եւ անեկդոտներ պատմել:
Ի դեպ, այդ ժամանակ Բուշն արդեն 89 տարեկան էր:
ԱՄՆ-ում արշավ է սկսվել հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ: Նրա հետ աշխատած կանայք հանկարծ հիշել են, որ քսան, տաս կամ հինգ տարի առաջ նա իրեն սեռական ոտնձգություններ է թույլ տվել, եւ հիմա շատ հայտնիներ գրում են, թե ով եւ երբ է իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն թույլ տվել:
Ակնհայտ է, որ զզվելի եւ վտանգավոր խաղ են սկսել, որից առաջինը տուժելու են հենց կանայք: հետաքրքիր է, թե կինն իրեն ինչպես է զգալու, երբ տղամարդկանց կողմից լիակատար անտարբերության արժանանան, իսկ գործը գնում է դրան, որ տղամարդիկ անգամ արդեն կվախենան նայել իրենց հետ աշխատող կանանց կողմը կամ բարեւել նրանց:
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն