Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քրդամետ կուսակցությունները կաջակցեն Քեմալ Քըլըչդարօղլուին
Քրդամետ քաղաքական կուսակցությունները հինգշաբթի օրը հայտարարել են ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին աջակցելու մասին։
Թուրքական Zafer ազգայնական կուսակցությունը չորեքշաբթի հայտարարել է, որ աջակցում է ընդդիմության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին ընտրությունների երկրորդ փուլում: Համաձայնագրի շրջանակներում թեկնածուն պարտավորվում է Թուրքիայից արտաքսել բոլոր անօրինական միգրանտներին եւ փախստականներին առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Համատեղ արձանագրության կետերից մեկը նաեւ նշում է, որ կողմերը մտադիր են շարունակել պայքարը ահաբեկչության դեմ, այդ թվում՝ Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, եւ հրաժարվել պետական պաշտոններում նշանակել նրանց, ում կապն ահաբեկիչների հետ ապացուցված է:
Կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը բազմիցս քննադատել է «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը», Թուրքիայի պաշտոնական իշխանություններն այն համարում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ՔԲԿ-ի ճյուղ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում