Georgian Airways ավիաընկերությունն անցանկալի անձ է հայտարարել Վրաստանի նախագահին
Georgian Airways ավիաընկերությունն իր օդանավերում անցանկալի անձ է հայտարարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիի»-ն։
Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Թամազ Գաիաշվիլին հայտարարել է, որ սա պատասխան է նրա երեկվա հայտարարությանը․ Զուրաբիշվիլին կոչ էր արել բոյկոտել ավիաընկերությունը՝ Մոսկվա ուղիղ չվերթներ սկսելուց հետո։
«Մենք նրան օդանավ չենք թողնի»,- հայտարարել է Գաիաշվիլին՝ նախագահից պահանջելով ներողություն խնդրել ոչ միայն ավիաընկերությունից, այլև ողջ վրացի ժողովրդից։
Ըստ նրա, այսօր Georgian Airwaysին են պատկանում վրացի օդաչուների ծառայություններն ու սխրանքները, որոնք 30 տարի առաջ դուրս էին բերում մարդկանց այրվող Սուխումից։
Քննադատելով նախագահին՝ Գաիաշվիլին շեշտադրեց նրա ֆրանսիական անցյալը՝ հայտարարելով, որ նա «զբոսնել է Փարիզով» և անսպասելիորեն անցավ նախագահի նախնիներին։
«Թող այս տիկինը պատմի իր նախնիների մասին, որոնք Վրաստանի գանձարանի հետ միասին կողոպտել են եկեղեցիներն ու վանքերը, ազգային թանգարանները ու փախել՝ վրաց ժողովրդին սոված թողնելով»,- ասել է նա։
Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է Ֆրանսիայում, վրացի քաղաքական վտարանդիներ Լևան Զուրաբիշվիլիի և Զեյնաբ Կեդիայի ընտանիքում, որոնց երեխա ժամանակ դուրս են բերել Վրաստանից 1921 թ․-ին Կարմիր բանակի մուտքից և սովետականավորումից հետո։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում