Ո՞րն է Էրդողանի հույսը․ Օհանը սատարելու է Քըլըչդարօղլուին
Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում երեք թեկնածուներից ամենաքիչ ձայները (ավելի քան 5%) հավաքած նախագահի երրորդ թեկնածու Սինան Օհանն հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։
Նա, մասնավորապես, խոստացել է աջակցել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, եթե, ի վերջո, ընտրությունների երկրորդ փուլ նշանակվի։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին ձայների թիվը հասել է 45 տոկոսի, մշակվել է քվեաթերթիկների 99,9 տոկոսը։
Մինչդեռ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ստացել է ձայների 49,34 տոկոսը։ Եթե ոչ մի թեկնածու չհավաքի ձայների 50 տոկոսը, մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի:
Հենց Քըլըչդարօղլուի և Օհանի ամագործակցությունն էլ կարող է վերջ դնել Էրդողանի երկարամյա իշխանությանը Թուրքիայում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն