Վիճաբանություն Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ՍԾՏՀ ԽՎ նիստում. միջամտել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը միջամտել է ուկրաինական պատվիրակության անդամների գործողություններին, որոնք փորձել են խոչընդոտել Անկարայում Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) նիստում Ռուսաստանի Դաշնային ժողովի մշտական պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օլգա Տիմոֆեեւայի ելույթը:
Anadolu-ի փոխանցմամբ՝ Տիմոֆեեւայի ելույթի ժամանակ ուկրաինական պատվիրակությունը նրա թիկունքում ծածանել է «Աջ սեկտոր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության դրոշը եւ սկսել հակառուսական կարգախոսներ վանկարկել:
Ռուսական պատվիրակության անդամները փորձել են կանխել ուկրաինական կողմի գործողությունները, տեղի է ունեցել վիճաբանություն։
Տիմոֆեեւայի ելույթի ընթացքում ուկրաինական պատվիրակության ղեկավար Աննա Պուրտովայի տեղը դատարկ է մնացել։
Ուկրաինական պատվիրակության գործողություններին միջամտել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։ Շենթոփը ընդմիջում է հայտարարել եւ պահանջել, որ միջոցառման կանոնակարգը խախտած պատվիրակությունը դուրս բերվի միջոցառման դահլիճից: «Այստեղ կխոսի նա, ում խոսքի իրավունք է տրվել։ Ես թույլ չեմ տա խախտել միջոցառման վարման անդորրը եւ կարգը։ Եթե որեւէ մեկը նման մտադրություն ունի, թող լքի տարածքը»,-ասել է Շենթոփը։
Ուկրաինական պատվիրակությունը շարունակել է բանավոր «հարձակումները» ընդհուպ մինչեւ Տիմոֆեեւայի ելույթի ավարտը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն