Կինս ինձնից երեխա էր պահանջում. Արմեն Ջիգարխանյանը՝ երիտասարդ կնոջից բաժանվելու ևս մի պատճառի մասին (տեսանյութ)
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծագած սկանդալը շարունակում է մնալ ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Երեկ 82-ամյա դերասանը խոսել է իրենից 44 տարով փոքր կնոջից՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից բաժանվելու բազմաթիվ խնդիրներից ևս մեկի մասին:
Ինչպես նշում է ntv.ru-ն, նյութական հարցերից զատ՝ ամուսինները վիճել են ևս մի թեմայի շուրջ. Վիտալինան երազում էր մայր դառնալ ու տարեց դերասանից երեխա ունենալ: Մինչդեռ Ջիգարխանյանը կտրուկ դեմ էր դրան ու այդ մասին բազմիցս ասել է կնոջը:
«Նա ինձնից երեխա էր ուզում: Բայց ես ինչպե՞ս կարող էի նման քայլի գնալ: Միայն արկածախնդիր մարդը կհամաձայնի 80 տարեկանում երեխա ունենալ»,-ասել է Ջիգարխանյանը НТВ-ին տված հարցազրույցում:
Դերասանի խոսքով՝ նա պատրաստ չէր նման պատասխանատվություն ստանձնել ու հայրանալ՝ հստակ գիտակցելով, որ չի տեսնի նույնիսկ, թե ինչպես է փոքրիկ ժառանգն առաջին դասարան գնում: Հայտնի է, որ դերասանի միակ ժառանգը՝ Ելենա Ջիգարխանյանը, մահացել է 1987թ.՝ 23 տարեկանում:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն ավելի վաղ հայտնել էր ամուսնալուծվելու հստակ որոշման մասին: Նա կնոջը գող ու ստոր մարդ էր անվանել՝ պնդելով, որ երիտասարդ շիկահերը յուրացրել է իր ունեցվածքը՝ այդ թվում նաև բնակարանները:
Սիրված դերասանի խոսքով՝ կինն ուղակի «հրեշ է», որին ինքը կփորձի մոռանալ:
Այժմ Ջիգարխանյանը գտնվում է հիվանդանոցում: Նա հոսպիտալացվել էր կնոջ հետ վիճաբանության հետևանքով առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով:
Մինչդեռ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան հարցազրույցներից մեկում հույս է հայտնել, որ դեռևս կարող է հարթել ամեն ինչ ու վերադարձնել ամուսնուն: Կնոջ կարծիքով՝ ստեղծված իրավիճակում մեղավոր են Ջիգարխանյանի ընկերները, որոնք ամուսնուն իր դեմ են տրամադրում:


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն