Թուրքիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան առաջիկայում կքննարկեն ցորենի նախաձեռնությունը երկարացնելու հարցը. Աքար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Habertürk հեռուստաալիքի հարցազրույցում տեղեկացրել է, որ Անկարան պայմանավորվել է Մոսկվայի եւ Կիեւի հետ, որ առաջիկայում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Թուրքիայի ներկայացուցիչները փոխնախարարների մակարդակով հանդիպում կունենան ցորենի նախաձեռնությունը երկարացնելու հարցով։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը կարող է դառնալ մոդել այլ հարցերի լուծման համար, ներառյալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հակամարտության լուծումը, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։
«Այն օգտակար է երկու երկրների համար, եւ մենք բարեկամական մթնոլորտում կողմերին ասել ենք դրա երկարացման օգտակարության մասին։ Կա գործարքը երկարացնելու հավանականություն։ Ցորենի թեման նշանակում է հաց, եւ դա կենսականորեն կարեւոր է դրա կարիքն ունեցող երկրների համար։ Աֆրիկայում հնարավոր են արտակարգ իրադարձություններ՝ պայմանավորված սովով, հարկավոր է թույլ չտալ դա»,- ասել է Աքարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը թեման քննարկել են հեռախոսով։
Կրեմլում նշել են, որ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները ցորենի գործարքի շրջանակում չեն կատարվում Ռուսաստանին վերաբերող պայմանների մասով։ Թուրքիան մտադիր է հարցը բարձրացնել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն