Իրանում սուզանավերի դեմ պայքարի համար անօդաչու սարք են մշակել
Իրանի ռազմածովային ուժերը ստեղծել են անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), որը կարող է հայտնաբերել թշնամու սուզանավերն ու նավերը և ոչնչացնել դրանք: Այդ մասին Интерфакс -ի փոխանցմամբ՝ երեքշաբթի Tasnim գործակալությանը հայտնել է ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահրամ Իրանին:
«Մենք անօդաչու թռչող սարքերի վրա օգտագործում ենք սոնարներ և այլ սարքավորումներ՝ սուզանավերը հայտնաբերելու նպատակով», – ասաց նա:
Նա հավելել է, որ այդ անօդաչու թռչող սարքերն արդեն սպառազինության մեջ են, սակայն չի ներկայացրել այդ զենքի տեխնիկական մանրամասները: Tasnim-ը հիշեցնում է, որ 2022 թվականի նոյեմբերին Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ռազմածովային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ նրանց մատնանշել է միջազգային ջրերում իրանական նավերի ներկայությունը պահպանելու, նրանց մարտական հնարավորությունները մեծացնելու, ինչպես նաև հեռավոր ջրատարածքներում գործունեությունը շարունակելու անհրաժեշտությունը։
Երեքշաբթի օրը Իրանում բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ, մասնավորապես, ցուցադրվել են երկրում մշակված բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր: Դրանց թվում ցուցադրել են «Մոհաջեր-6» դրոնը, որն ունակ է կառավարելի ավիացիոն ռումբեր և ժամանակակից հետախուզական սարքավորումներ կրել, և իրանական առաջին լայնաֆյուզելաժ մարտական անօդաչու թռչող սարքը՝ «Քաման-22» – ը, որի թռիչքի հեռահարությունը կազմում է շուրջ 3 հազար կմ:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն