«Թուրքիայում Էրդողանից հոգնել են». Financial Times
Բրիտանական «Financial Times» թերթի լրագրողներից Ադամ Սեմսընն մեկնել է Թուրքիայի Քոնիա քաղաք, որտեղ հետևել է առօրյա կյանքին և գրառումներ արել իբրև ականատես։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա գրել է, որ ընտրազանգվածն էրդողանից հոգնել է, և Քոնիայում, որն ավանդաբար ընկալվել է որպես Էրդողանի ամրոց-քաղաք, նրա նկատմամբ հավատը նվազել է, սակայն դա չի նշանակում, որ բնակիչները մտածում են ընդդիմությանն աջակցելու մասին։
Հոդվածում հեղինակը պատմում է, որ շարքային քաղաքացիներին Էրդողանից վանում է նաև այն փաստը, որ հիմնարար իրավունքներն և ազատությունները անբարվոք վիճակում են, իսկ երկիրը ղեկավարվում է միանձնյա ձևով։
Լրագրողը նշել է, որ սա Էրդողանի և իր կուսակցության համար 20 տարվա իշխանության ընթացքում ամենադժվար ընտրությունն է լինելու, սակայն ընդգծել է, որ ստացած տպավորություններից չի կարող ասել, թե ընդդիմադիր «Ազգ» դաշինքը վայելում է քաղաքացիների լիակատար վստահությունը։
Ինչպես եզրափակել է Սեմսընը, 2018-ի ընտրություններում Քոնիայում յուրաքանչյուր 4 ընտրողից 3-ն ընտրել է Էրդողանին, բայց այժմ պատկերը փոխվել է, և պատճառը տնտեսական ճգնաժամն է, որն առաջացել է կառավարության վարած քաղաքականության հետևանքով։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն