Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է ապագայում վերաբնակեցնել Ստամբուլի բնակչության մի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի գիշեր հայտարարել է Ստամբուլի, առաջին հերթին՝ սեյսմավտանգ գոտիների բնակչության մի մասի՝ ապագայում նախատեսվող վերաբնակեցման ծրագրերի մասին։ Վերաբնակեցումը նախատեսվում է Ստամբուլի ջրանցքի մոտ։
2021թ. Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման տենդեր անցկացնել, որը, նրա կարծիքով, «կվերացնի բնապահպանական եւ տեխնածին աղետի սպառնալիքը Բոսֆորում»։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն դեմ է այս նախագծին եւ կոչ է անում հանրաքվե անցկացնել։
«Ստամբուլի ջրանցքի հետ միասին առաջ կգան «ռեզերվային» քաղաքներ, ինտենսիվ շինարարություն կսկսվի»,- ասել է Էրդողանը տեղի լրագրողների հարցազրույցում, որը հեռարձակել է D ալիքը։
Նախագահը հիշատակել է Ստամբուլի գերբեռնվածությունը եւ հիշեցրել, որ երբ քաղաքապետ էր, առաջարկել է սահմանափակել մուտքը քաղաքի կենտրոն՝ Լոնդոնի օրինակով։ «Այն ժամանակ Ստամբուլի բնակչությունը 8 մլն էր, հիմա արդեն 16 մլն է։ Պարզ դարձավ, որ մենք այն ժամանակ ճիշտ էինք»,- նշել է նախագահը։
«Ռեզերվային քաղաքների էությունն այն է, որ Ստամբուլի սեյսմիկ վտանգավոր շրջանններից մենք քաղաքացիներին կտեղափոխենք Ստամբուլի ջրանցքի ափ։ Դուք տեղյակ եք, որ Ստամբուլի Ավջըլար, Բեյլիքդուզու (քաղաքի արեւմուտքում- խմբ.) շրջանները վտանգավոր են, եթե երկրաշարժ լինի։ Մենք քաղաքացիներին կառաջարկենք տեղափոխվել նոր, անվտանգ շրջաններ»,- ասել է Էրդողանը՝ այս պլանների համար կոնկրետ ժամկետ չնշելով։
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են Ստամբուլի մոտ մեկուկես միլիոն բնակարանների բնակիչներին վերաբնակեցնել, ավելի վաղ ասել էր քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քննադատել է նախարարության պլանները՝ նշելով քաղաքի գերծանրաբեռնվածության խնդիրները։
Իմամօղլուն մարտի սկզբին ներկայացրել է երկրաշարժին պատրաստվելու քաղաքապետարանի պլանները եւ հայտարարել, որ դա անխուսափելի է, բայց ճշգրիտ կանխատեսել, թե երբ աղետը տեղի կունենա, անհնար է։ Քաղաքապետարանի հաշվարկներով՝ 7,5 մագնիտուդով երկրաշարժի դեպքում կփլուզվի մոտ 90 հազար շենք, մոտ 4,5 մլն քաղաքացի ժամանակավոր կացարանի կարիք կունենա։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն