Փաշինյանը չի ցանկանում Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին Իրանից զենք, անօդաչու ձեռք բերել․ Սևակ Հակոբյան
Yerevan.Todayի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՔՊ-ին տված Փաշինյանի այսօրվա ասուլիսից վերջապես պարզ դարձավ, թե ինչու մենք Իրանի հետ ռազմական համագործակցություն չունենք, իրենցից անօդաչուներ և այլ զինատեսակներ չենք առնում։ Ասում է՝ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, իբր Իրանից ձեռք բերված դրոններ ենք օգտագործում, որպեսզի փչանան մեր հարաբերությունները Բրյուսելի հետ։ Որ ասեն՝ տեսեք,դուք՝ Եվրամիություն, Հայաստան դիտորդներ եք ուղարկում, իսկ Հայաստանը պատժամիջոցբերի տակ գտնվող երկրի… և այլն:
Ճիշտ հասկացաք։ Փաշինյանը չի ցանկանում Բրյուսելի հետ հարաբերությունները փչացնելու հաշվին Իրանից զենք, անօդաչու ձեռք բերել, միգուցե՝ նվեր ստանալ ու զինել բանակը:
Մեր զինվորը թշնամու դեմ АК-74-ով է կանգնած, օդը պաշտպանված չէ, որպեսզի Նիկոլը հարաբերություն չփչացնի Բրյուսելի հետ:
Իսկ կարող է՞ Ռուսաստանից էլ զենք ձեռք չեն բերում, չնայած ռազմական համագործակցության պայմանագրերին, հենց նույն պատճառաբանությամբ:
Ընդ որում, սկի չգիտենք էլ, Բրյուսելի հետ էն հարաբերությունը, որ հիմա կա, էն ձևական բանավոր «աջակցությունը» փչացա՞ծ, թե չփչացած հարաբերություններն են:
Չէ է՜, սաղ նախկիններն են արել, գցել հարիֆի ջեբը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ