Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն «այնքան էլ հարթ» չի ընթանում․ Ալիեւ
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքն ընթանում է «ոչ այնքան հարթ», սակայն Ադրբեջանը նպատակադրված է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հայտնում է «Սպուտնիկը»՝ հղում անելով «Ինտերֆաքսին»։
«Ես տեղեկացրեցի իմ գործընկերոջը Հայաստանի հետ] բանակցային գործընթացի ներկայիս կարգավիճակի մասին։ Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը եւ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին։ Հենց Ադրբեջանն է առաջարկել սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ, որը գործնականում արդեն սկսվել է, բայց այնքան էլ հարթ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։
Ալիեւը հավելել է, որ դրան այլընտրանք չկա, եւ «հարեւանների միջեւ հարաբերությունները պետք է նորմալ լինեն»։ Նա հավելել է, որ Ադրբեջանը «նայում է ապագային» եւ կարծում է, որ հնարավորություն կա հասնելու խաղաղ պայմանագրի, որը կթերթի «երկարամյա թշնամության էջը»։
Խաղաղության պայմանագիրը, նրա խոսքով, պետք է կնքվի միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության հիման վրա»։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն