Բաքվի եւ Թեհրանի միջեւ կրքերը թեժանում են. Արդբեջանում «իրանական գործակալներ» են որսում
Ադրբեջանի ներքին գործերի նախարարության, Պետական անվտանգության ծառայության եւ գլխավոր դատախազության աշխատակիցները համատեղ համալիր միջոցառումներ են իրականացրել՝ կանխելու համար այն հանցագործությունները, որոնք նախատեսել էին իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված անձինք՝ փողի դիմաց եւ կրոնական քարոզչության արդյունքում։ Այս մասին տեղեկացվել է նշված պետական կառույցների համատեղ հայտարարությունում, որը հրապարակել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Պարզվել է, որ Իրանում ապրող եւ իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն եւ Բախթիյար Բայրամովը փողի դիմաց հանձնարարել են Տերտերի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու, երկրի սահմանադրական կարգը բռնի փոխելու եւ շարիաթի օրենքներով առաջնորդվող «Կարիմա» պետություն ստեղծելու համար։ Հանձնարարության հիման վրա Արիֆ Ջումշուդովը պլանի իրագործմանը ներգրավել է իր ծանոթներին՝ Տարզան Գարաշեւին, Սանան Մամեդովին, Հագանի Մամեդովին եւ Իղբալա Ախունդովին, որոնք կրոնական արմատականություն են քարոզում։ Ջումշուդովն իր տանը գաղտնի ժողովներ է անցկացրել եւ նշված անձանց հասցրել Ախունդզադեի եւ Բայրամովի հանձնարարությունները։ Միեւնույն ժամանակ, խմբի անդամները փորձել են համագործակցության համար ներգրավել նոր անձանց եւ այդ մասին տեղեկացրել են Ախունդզադեին։ Բացի այդ, Ախունդզադեն համագործակցության համար ներգրավել է նաեւ Բաքվի բնակիչ Անար Իսաեւին, նրան եւս հանձնարարել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու եւ «Կարիմա» պետություն հիմնելու համար, որն առաջնորդվում է շարիաթի օրենքներով։ Ախունդզադեն, խոշոր գումարներ, զենք եւ համակողմանի աջակցություն խոստանալով, Ա.Իսաեւին եւ Ա.Ջումշուդովին ծանոթացրել է միմյանց հետ՝ համատեղ եւ համակարգված գործողությունների համար։ Նշված անձինք, որպես հավատացյալ ներկայանալով, սոցցանցերում եւ մարդկանց շրջանում Իրանի եւ կրոնական արմատականության մասին քարոզչություն են վարել, կատարել են արտասահմանից ստացված հանձնարարությունները՝ Ադրբեջանում կրոնական հանդուրժողականությունը խափանելու նպատակով։ Բացի այդ, խմբի անդամները կազմակերպել են թմրանյութերի վաճառք, որոնք մատակարարվել են Իրանից, ստացած խոշոր գումարները ծախսել են Ադրբեջանում կրոնական արմատականություն քարոզելու եւ խափանարար այլ գործունեություն ծավալելու համար։ Այս ուղղությամբ շարունակվում են օպերատիվ-որոնողական եւ քննչական միջոցառումները»,- նշվել է հաղորդագրությունում։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն