Ծեծկռտուք՝ խորհրդարանում․ վրացիները վրդովված են (տեսանյութ)
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորների միջեւ։
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման ժամանակ կոնֆլիկտ է սկսվել իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Անրի Օխանաշվիլիի և ընդդիմության պատգամավորների միջև։ Ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացվել են ընդդիմադիր «Աղմաշենեբելիի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլին։
Հանձնաժողովի նիստին զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա է ընթանում։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու լրագրողները, ինչպես նաև հրապարակում հավաքված քաղաքացիները բողոքում են «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ։
Հիշեցնենք, որ ակցիայի կապակցությամբ խորհրդարանի շենքի շրջակայքում և ներսում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, ներգրավվել են մեծ թվով ոստիկաններ։
Նշենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի համաձայն, որը Վրաստանի խորհրդարան է ներկայացրել փետրվարի 14-ին «Ժողովրդական ուժ» շարժումը, Վրաստանի ընկերությունները, որոնք իրենց տարեկան եկամտի 20 տոկոսից ավելին ստանում են օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից, հաստատություններից և անձանցից, ինչպես նաև Վրաստանի քաղաքացի չհանդիսացող անձինք, ԶԼՄ-ները և պետության կողմից չստեղծված հասարակական կազմակերպությունները, ամեն հունվարին Վրաստանում պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։
Նրանք, ովքեր չեն գրանցվել, կտուգանվեն 25,000 լարի (9,500 ԱՄՆ դոլար) չափով: Անկախ փորձագետները պնդում են, որ ընդունվելու դեպքում օրենքը կսահմանափակի Վրաստանում խոսքի և մամուլի ազատությունը և կխոչընդոտի երկրի եվրաատլանտյան ինտեգրմանը: ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և Վրաստանի մի շարք միջազգային գործընկերներ քննադատել են օրինագիծը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...