Իրանում մեկնարկել են բանակի եւ ԻՀՊԿ-ի ՀՕՊ համատեղ զորավարժությունները
Իրանի բանակի եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՀՕՊ համատեղ զորավարժություններ են մեկնարկել երկրի որոշ շրջաններում, տեղեկացրել է Mehr-ը։
Բանակի եւ ԻՀՊԿ-ի ՀՕՊ ստորաբաժանումները «Modafean Aseman Velayat 1401» (Վելայաթի երկնքի պահապաններ 1401) կոդային անվանմամբ մասշտաբային ռազմական վարժանքներ են իրականացնում՝ ՀՕՊ ստորաբաժանումների եւ իրանական ռազմական տեխնիկայի մասնակցությամբ։
Զորավարժությունների մամուլի քարտուղարի՝ բրիգադի երկրորդ գեներալ Ամիր Աբաս Ֆարաջպուրի խոսքով՝ զորավարժությունների նպատակը թշնամական սպառնալիքներից երկրի երկնքի պաշտպանությունն ուժեղացնելն է եւ երկրի կենսականորեն կարեւոր կենտրոնների համալիր պաշտպանությունը։
Իրանի Զինված ուժերը կանոնավորապես զորավարժություններ են իրականացնում, որպեսզի բարձրացնեն պատրաստվածության աստիճանն ու ռազմական վարպետությունը։
Վերջին անգամ «Modafean Aseman Velayat 140» զորավարժություններ տեղի են ունեցել 2021թ. հոկտեմբերին։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն