Օրհան Փամուք. «Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր»
Գերմանիայում լույս է տեսել նոբելյան մրցանակակիր թուրք աշխարհահռչակ վիպասան Օրհան Փամուքի «Կարմիր մազերով կինը» վեպի գերմաներեն թարգմանությունը:
Ըստ «Deutsche Welle» (DW) լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ գրքի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Փամուքը մեկնել է Բեռլին:
Մամուլի ասուլիսի ժամանակ նա խոսել է ոչ միայն իր գրքի, այլև Թուրքիա-Եվրոպա հարաբերությունների մասին: Փամուքը համոզված է, որ Թուրքիայի ապագան միայն այն դեպքում լավը կլինի, եթե մշակութապես ավելի մերձենա Եվրոպային: Բայց այժմ Թուրքիան հեռանում է Եվրոպայից և դառնում է բռնապետական երկիր: Եվ հենց այս խնդիրն է հիմնականում, որ արծարծվել է վերոնշյալ գրքում:
«Կարմիր մազերով կինը» վեպը մի սիրո պատմության մասին է, որը տեղի է ունեցել Ստամբուլից ոչ հեռու գտնվող մի քաղաքում 80-ականներին: Գլխավոր հերոսներն են վարպետ Մեհմեթը և իր կրտսեր օգնական, ուսանող Ջեմը: Նրանք աշխատում են մի ջրհորում, որտեղից շատ դժվարությամբ հավաքում են խմելու ջուր:
Երիտասարդ հերոսը մի կողմից ծանոթանում է այնպիսի մարդկային հատկանիշների հետ, ինչպիսիք են սերը, պատասխանատվությունը և ազատությունը: Մյուս կողմից վեպում ներկայացված են հայր-որդի փոխահարաբերությունները՝ խոսքի, մտքի ազատության համատեքստում:
Գրքում նշվում է, որ «Ստամբուլը Եվրոպային մոտ գտնվող ջրհորում է ընկած, որտեղ ջուր չկա»:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում