Իրանը պաշտոնապես նոր մասնավոր ավիաընկերություն է գործարկել՝ հակառակ պատժամիջոցներին
Իրանը նոր մասնավոր ավիաընկերություն է գործարկել՝ հակառակ ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք ուղղված են երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտին, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:
Իրանի զբոսաշրջության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն ուրբաթ ուշ երեկոյան մասնակցել են «Յազդ Էյր» մասնավոր ավիաընկերության մեկնարկի արարողությանը, որը տեղակայված է Յազդում՝ Իրանի կենտրոնական պատմական քաղաքում:
Արարողությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թեհրանի մայրաքաղաքից «Յազդ Էյր» ավիաընկերության առաջին չվերթը վայրէջք է կատարել Յազդի Շահիդ Սադուգի օդանավակայանում։
Ավիաընկերությունը կօգտագործի երկու Airbus A310 ինքնաթիռներ միջազգային ուղղություններով թռիչքներ իրականացնելու համար, որոնք կթռչեն Իրաքի Նաջաֆ, Դուբայ, Ստամբուլ եւ Մումբայ: Երկու բրիտանական Aerospace 146 կարճ հեռավորությունների ինքնաթիռներն էլ նախատեսված են ներքին թռիչքների համար:
IRNA պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, մասնավոր ներդրողները «Յազդ Էյր»-ի գործարկման համար հատկացրել են մոտ 10 տրիլիոն ռիալ (մոտ 22 միլիոն դոլար):
Նշվում է նաեւ, որ ընկերությունն իր գործունեության առաջին երկու ամիսների ընթացքում հույսը դնելու է Իրանի երկրորդ խոշորագույն ավիաընկերության՝ Mahan Air-ի ծառայությունների վրա, այնուհետեւ մոտ 70 աշխատակից հավաքագրելուց հետո բացելու է սեփական գրասենյակները:
Իրանի խորհրդարանի զբոսաշրջության հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ռեզա Դաշտին ասել է, որ «Յազդ Էյր»-ը ընդլայնվելու լուրջ ծրագրեր ունի՝ դառնալով Իրանի ամենահուսալի ավիաընկերություններից մեկը:
«Յազդ Էյր»-ի գործարկումը կայացել է՝ հակառակ իրանական ավիացիոն արդյունաբերության դեմ ԱՄՆ-ի մի շարք աննախադեպ պատժամիջոցներին:
Պատժամիջոցների համաձայն իրանական ավիաընկերություններին արգելվել է գնել նոր ինքնաթիռներ կամ ինքնաթիռներ վերանորոգելու համար անհրաժեշտ մասեր:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն