ԱՄՆ-ում շունը վեց ամիս ապրել է կոյոտների հետ եւ քարերով է սնվել
Նեւադա նահանգում (ԱՄՆ) ընտանի շունը հայտնվել է վայրի բնության մեջ եւ ավելի քան յոթ ամիս ապրել կոյոտների ոհմակի հետ՝ սոված ժամանակ քարեր ուտելով։ Հարավային Նեւադայից կենդանիներ որսալու թիմի անդամ Սյուզան Մաքմյուլենի խոսքով՝ 2022 թվականի հուլիսին տարածաշրջանում նկատել են տարօրինակ սպիտակ շուն, որին Ուրվական են կոչել։
Նա ապրել է կոյոտների ոհմակի հետ եւ երբեմն հայտնվել արահետների վրա տեղադրված տեսախցիկների օբյեկտիվներում, ինչպես նաեւ տեսահսկման կադրերում: Մասնագետները ենթադրել են, որ Ուրվականը ժամանակին ընտանի շուն է եղել, որին լքել են տերերը:
«Կարծես թե 7-8 ամիս առաջ է նա հայտնվել փողոցում։ Այսպես թե այնպես, նրան ընդունել է կոյոտների ոհմակը։ Նա պարզապես վազել ու կերել է նրանց հետ, բայց հետո սկսել է կաղալ։ Մենք վախենում էինք, որ կոյոտները կհարձակվեն նրա վրա»,- պատմել է Սյուզան Մաքմյուլենը։
Մասնագետներին հաջողվել է բռնել Ուրվականին այն պահին, երբ նա մտել է խայծով թակարդը։ Ինչպես պարզվել է, շունը շատ լավ է տրամադրված մարդկանց հանդեպ։ Միաժամանակ անասնաբույժները պարզել են, որ նա բազմաթիվ առողջական խնդիրներ ունի՝ ականջների ու աչքերի ինֆեկցիաներ, մաշկի հետ կապված խնդիրներ, ինչպես նաեւ ոտքի կոտրված մատ, որոնք այլ կենդանիների հետ կռվի հետեւանքներ են։ Ուրվականի մատը պետք է անդամահատվի։ Բացի այդ, շանը կստերջացնեն:
«Ուրվականի ստամոքսում քարեր կային: Հավանաբար նա դրանք կերել է, երբ սոված է եղել։ Մենք հետեւում ենք դրանց եւ հուսով ենք, որ դուրս կգան, որպեսզի ստիպված չլինենք եւս մեկ վիրահատություն կատարել»,- ասել է Մաքմյուլենը՝ նշելով, որ ցանկանում է նոր սիրող տերեր գտնել շան համար։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում