Միայն բնության տարերքն ի զորու եղավ միառժամանակ կանխելու որոշ հակահայ ծրագրավորված նկրտումները․ Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Օգնություն ցուցաբերողների շարքում Հայաստանը հրապարակավ չարտաբերելը էրդողանի պարագայում ոչ այնքան քաղաքակրթության պակաս է, որքան նենգ հաշվարկ։ Անհնար կլիներ միջազգային՝ արդեն խիստ նոսրացած առողջ հատվածին բացատրել, թե այդ դեպքում, հենց քո ջանքերով ծանր կորուստներ կրած, բայց ձեռք մեկնողին շնորհակալություն հայտնելու փոխարեն, ինչպես կարելի է անվրդով շարունակել պաշարել ու տանջանքների մատնել ողջ Արցախը, ինչպես կարելի է զորքն աղետի գոտում օգտագործելու փոխարեն պահել Արցախի շուրջ, որ շարունակվի ցեղասպանության հասցնող հումանիտար աղետը, մանավանադ, որ զորավարժությունները հետաձգվել են։ Երկրաշարժը մարդկանց կյանքեր խլող բնական աղետ է, թշնամուն անգամ չեն ցանկանում, բայց թշնամին էլ պետք չէ այսչափ նենգ ու երախտամոռ լինի։
Հ.Գ. Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ցավոք, միայն բնության տարերքն ի զորու եղավ միառժամանակ կանխելու որոշ հակահայ ծրագրավորված նկրտումները ....


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում