Իրան-Հայաստան տրանսպորտային երթուղու մյուս շահառուները եւս կարձագանքեն սպառնալիքին. դեսպան
Իրանի եւ Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ այդ երթուղու մյուս շահառուների դեմ, որոնք այն սպառնալիք կհամարեն իրենց համար։ Այս մասին «Հայ-իրանական հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ փետրվարի 9-ին ասել է Հայաստանում Իրանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Աբաս Բադախշան Զոհուրին։
Նա ընդգծել է նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրի արտոնյալ պայմանների մասին համաձայնագրի իրականացման կարեւորությունը, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նոր համաձայնագիրն այդ հարաբերությունների ամրապնդման ճանապարհ կբացի։ «Երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարեւոր հիմք է սերտ համագործակցությունը ենթակառուցվածքային հարցերում։ Հայաստանի փոխվարչապետի Իրան կատարած այցի շրջանակում ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն էներգետիկայի ոլորտում փոխանակման մասին»,- նշել է նա։
Զոհուրին ավելացրել է, որ հանրային կարծիքը եւ էլիտաները պետք է աջակցություն ցուցաբերեն երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը։ Դիվանագետը գոհունակությամբ նշել է, որ այս ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։
Նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու մշակութային, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների հարաբերություններում։
Նշենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքների մասին է, որոնցով շահագրգռված է նաեւ Իրանը։


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում