Երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւս մեկ հայ է զոհվել. Արա Գոչունյան
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է չորրորդ հայը, նա Իսքենդերուն քաղաքից է, ինքնությունն առայժմ հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլում հրապարակվող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը:
«Երեկ պատրիարքարանում խորհրդակցության ժամանակ հաղորդվեց, որ Իսքենդերուն քաղաքում հայ համայնքից մեկ զոհ կա, իսկ փլատակների տակ մնացած մյուս մարդկանցից տեղեկություն չկա»,– նշեց Արա Գոչունյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թուրքիայի Իսքենդերուն քաղաքում երեք հայ շարունակում են մնալ փլատակներում։
Հիշեցնենք՝ Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի հետեւանքով Մալաթիայում զոհվել էին ազգությամ հայ ամուսիններ եւ նրանց մանկահասակ երեխան։
Արա Գոչունյանի խոսքով՝ հայ համայնքը աղետյալներին օգնություն է հասցնում։
«Հայաբնակ համայնքներում հետցնցումներից հետո մարդիկ ի վիճակի չեն այս պահին իրենց բնակարանները մտնել։ Հավաքվում են գյուղի հրապարակում, այնտեղ են ապրում, այդ մարդկանց կարիքների դիմագրավման հարցերով է այժմ զբաղվում հայ համայնքը»,– ասաց Արա Գոչունյանը:
Վերջին տվյալով, Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով Թուրքիայում եւ Սիրիայում զոհերի թիվը հասել է 6234–ի, վիրավորներինը՝ 37 011–ի։
Հիշեցնենք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երեւանի ժամանակով 14։24-ին եւ 14։36-ին եւս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժից 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում:


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում