«Տարվում է աշխատանք Ռուսաստանին մեզ թշնամի դարձնելու ուղղությամբ, որ հասարակությանը պատրաստեն դեպի Թուրքիա շրջադարձին». Հայկ Խալաթյան
Արցախի շրջափակման 53-րդ օրը մեկ անգամ ևս ապացուցում է՝ Հայաստանի իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ուստի դրանով պայմանավորված է լվացել իր ձեռքերն Արցախից. հենց դա է պատճառը, որ Փաշինյանը Պրահայում ձեռք բերած պայմանավորվածություններով այնպես է պաշտպանում Ադրբեջանի շահերը, ինչը նույնքան ջանասիրությամբ երբեք չի արել Ադրբեջանի ղեկավարը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Արցախի շրջափակումը վերացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությանը նման գնահատական տվեց «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունն Արցախի հարցով զբաղված է քաղաքականության իմիտացիայով և ոչ երբեք քաղաքականությամբ, ուստի դա է պատճառը, որ բանակցում են ոչ թե խնդրի վրա ուղիղ ազդեցություն ունեցող երկրների, այլ այնպիսի երկրների հետ, որոնք չունեն որևէ լծակ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացելու համար։
«Ստեղծված իրավիճակում Արցախը, որն ունի ռեսուրսների սղություն, պետք է պայքարի իր իրավունքների համար. ի դեպ, Արցախում մեր հայրենակիցների պայքարը Հայաստանի իշխանությունների կողմից շատ նյարդային է ընկալվում։ Իմ համոզմամբ՝ Արայիկ Հարությունյանը որոշ չափով օգնում է Փաշինյանին՝ ամբողջ Արցախն Ադրբեջանին հանձնելու հարցում։ Ինչ վերաբերում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ապա վերջինս ինքնակամ հրաժարականի դիմում չգրելով՝ խափանեց այդ ծրագիրը»,- ասաց Խալաթյանը, միևնույն ժամանակ ընդգծելով՝ եթե Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ միասին չի հանձնում Արցախը, ապա պետք է անկեղծորեն խոսի Արցախում ապրող մեր հայրենակիցների հետ, բացահայտի, թե որն է իր՝ նման պահվածքի պատճառը, օրինակ, եթե Հայաստանի իշխանությունը շանտաժ է անում, ենթադրենք, Փաշինյանի գիծը չտանելու դեպքում, կկտրեն Արցախին տրվող ֆինանսական աջակությունը: Պետք է այդ մասին բացահայտ խոսել, քանզի Արցախին տրվում է ոչ թե Փաշինյանի, այլ հայ ժողովրդի վճարած հարկերից գոյացած գումարը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


















































Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Բելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ Երևանում
Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն