Իրանի խորհրդարանում խոստացել են պատասխանել Սպահանի օբյեկտի դեմ դրոնների գրոհին
Իրանական կողմն անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի դեմ գրոհը, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբասզադե Մեշքինին։
«Գրոհը Սպահանում անպատասխան չի մնա»,- ասել է Մեշքինին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կհետեւի Իրանի պատասխանը Պոդոլյակի հայտարարությանը, որտեղ ակնարկ կար Սպահանում դրոնների գրոհին Կիեւի հնարավոր մասնակցության մասին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ բացահայտ հարձակումներ չի կատարում Իրանի դեմ, քանի որ գիտի, թե ինչ պատասխան կստանա Թեհրանից։
«Նրանք շատ են վախենում։ Որովհետեւ մենք ոչ մեկի հետ կատակ չենք անում։ Մեր կարծիքով՝ ոչ մի անսպասելի բան նրանք չեն ասել։ Մեզ համար անսպասելի չէր, որ ուկրաինական իշխանությունը նման դիրքորոշում ունի, որովհետեւ պարզապես պետք է զբաղեցնի Արեւմուտքի հեգեմոնիային հարիր դիրքորոշում»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։
Իրանցի պաշտոնյան եզրափակել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դիրքորոշում կարող է զբաղեցնել Թեհրանը Ուկրաինայի հետ հնարավոր կոնֆլիկտի դեպքում։ Նա ասել է, որ «Արեւմուտքի գերիշխանության դարաշրջանն ավարտվել է», ուստի Իրանը «հաստատ չի կանգնի» նրա կողքին։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Սահարայի ավազները սպիտակել են
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...